2025 թվականի աշնանը թողարկվելիք Apple-ի օպերացիոն համակարգերը կկոչվեն iOS 26, iPadOS 26, macOS 26, watchOS 26, tvOS 26 եւ visionOS 26։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ընթացիկներն ունեն տարբեր համարներ՝ iOS 18, watchOS 11, macOS 15, visionOS 2: Apple-ը ցանկանում է փրկել սպառողներին եւ մշակողներին հնարավոր շփոթությունից եւ հասնել միատարրության: Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։
Փոփոխությունների մասին կարող է հայտարարվել հունիսի 9-ին կայանալիք WWDC ամենամյա համաժողովում, որտեղ կներկայացվեն ինտերֆեյսների «արմատական» փոփոխությունները։