Discord-ը փորձարկում է իր ներքին արժույթը՝ Orbs-ը, որը հնարավոր է ստանալ գովազդների հետ փոխազդելու համար։

Դուք կարող եք «վաստակել» Orbs՝ կատարելով «քվեստներ», օրինակ՝ դիտելով որոշակի տեսանյութեր, կատարելով խաղային առաջադրանքներ եւ հեռարձակելով խաղեր ընկերներին։ Առայժմ «պարգեւները» հասանելի են միայն Discord-ի դեսքթոփ եւ վեբ տարբերակներում։

Օգտատերերը կարող են Orbs-երը փոխանակել թվային ապրանքների հետ Discord խանութում եւ Nitro կրեդիտներով։ Դրանց միջոցով հնարավոր է անհատականացնել պրոֆիլներն ու ավատարները, բարելավել հոսքային հեռարձակումների որակը եւ ուղարկված ֆայլերի չափը։ Արժույթը «չի այրվում» ժամանակի ընթացքում եւ կապված է օգտատիրոջ հետ. ուրիշներին տալ չի թույլատրվում։

Ինչպես նշում է ընկերությունը, նորարարությունը թույլ կտա օգտատերերին փորձարկել տարբեր գործառույթներ՝ առանց «իրական» գումար վճարելու, եւ գովազդատուները ստիպված չեն լինի մտածել իրենց սեփական «մրցանակների» մասին։ Գործառույթի բետա տարբերակը ներկայում հասանելի է օգտատերերի փոքր խմբի համար։

Այսպիսով, հարթակը ցանկանում է ցույց տալ բիզնեսի մասշտաբայնությունը, քանի որ այն պատրաստվում է IPO-ի, գրում է TechCrunch-ը։ 2025 թվականի մարտին լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնեցին, որ Discord-ը նախնական բանակցություններ է սկսել բանկերի հետ՝ հրապարակային դառնալու վերաբերյալ։ 2021 թվականին նրա ակտիվները գնահատվել են 14.7 միլիարդ դոլար։