Հայաստանի ՏՏ ասոցիացիան (IT Association of Armenia - ITA) վերանվանումից հետո վերադառնում է իր առաջին խոշոր առկա միջոցառմամբ՝ այս անգամ համագործակցելով Կատարի առաջատար ապահովագրական խմբի նորարարական թեւի՝ QIC Digital Hub-ի հետ։

Միջոցառման մասնակիցները կծանոթանան պրոդուկտների աճի ռազմավարություններին, կառավարման ցիկլերին, UX եւ անվտանգության գործիքներին, կիմանան պրոդուկտի կառավարման թիմերի համար նախատեսված այլ օգտակար հնարավորությունների մասին։  

Խոսնակների թվում են ՏՏ ոլորտի փորձագետներ DataArt եւ Text’nPayMe ընկերություններից, որոնք կկիսվեն իրենց լավագույն փորձով եւ խորհուրդներով։

QIC & ITA Tech Meetup-ը տեղի կունենա հունիսի 4-ին, միջոցառման լեզուն անգլերենն է, մուտքն ազատ է, նախապես գրանցվել հնարավոր է այստեղ։