11:38 | 04.06.25 | Նորություններ | 718
Photoshop-ի բջջային տարբերակն առաջարկում է նույն գործառույթները, ինչ համակարգչային հավելվածը՝ աշխատել շերտերի, դիմակների եւ այլ ռեժիմների հետ։
Օգտատերերը հասանելիություն ունեն օբյեկտներ ընտրելու, կլոնավորելու, հեռացնելու գործիքներին։ Այդ թվում արհեստական բանականության գործառույթներին, ինչպիսիք են Generative Fill-ը, որը թույլ է տալիս պատկերներում օբյեկտներ ավելացնել կամ հեռացնել՝ օգտագործելով տեքստային հարցումներ։
Photoshop-ն աշխատում է Android 11 եւ ավելի բարձր օպերացիոն համակարգով սարքերի վրա։ Նվազագույն պահանջը 6 ԳԲ օպերատիվ հիշողությունն է, կայուն աշխատանքի համար խորհուրդ է տրվում առնվազն 8 ԳԲ։ Բետա թեստավորման շրջանակներում բոլոր գործառույթներն անվճար են։
Adobe-ը նախատեսում է ընդլայնել հավելվածի հնարավորությունները եւ ակնկալում է, որ բջջային ձեւաչափը կգրավի նոր լսարան՝ հիմնականում երիտասարդների, ովքեր սովոր են սմարթֆոնով «ստեղծագործական խնդիրներ» լուծելուն։
iOS տարբերակը ներկայացվել էր փետրվարին։