OpenAI-ը Axios-ին հայտնել է, որ ChatGPT-ն ամեն օր ստանում է 2.5 միլիարդ հարցում համաշխարհային օգտատերերից: 

Մոտ 330 միլիոնը գալիս է ԱՄՆ-ից է: Այս թվերը ցույց են տալիս, թե որքան տարածված է դառնում OpenAI-ի չատբոտը:

Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը, չի հրապարակում ամենօրյա որոնման տվյալներ, բայց վերջերս բացահայտել է, որ Google-ը տարեկան ստանում է 5 տրիլիոն հարցում, ինչը միջինում կազմում է օրական մի փոքր պակաս, քան 14 միլիարդ որոնումը: 

NP Digital-ի Նիլ Պատելը գնահատում է, որ Google-ը օրական ստանում է 13.7 միլիարդ որոնում, մինչդեռ SparkToro-ի եւ Datos-ի՝ երկու թվային մարքեթինգային ընկերությունների հետազոտությունները գնահատում են, որ այդ թիվը մոտ 16.4 միլիարդ է օրական:

Այնուամենայնիվ, ChatGPT-ն ցույց է տվել տպավորիչ արագ աճ: Դեկտեմբերին OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը նշել է, որ օգտատերերն ամեն օր ChatGPT-ին ուղարկում են ավելի քան 1 միլիարդ հարցում: Ալթմանի խոսքով՝ ընկերության որոնման ծավալը մոտ ութ ամսվա ընթացքում ավելի քան կրկնապատկվել է: