Berkeley SkyDeck աքսելերատորն ընդունում է հայտեր վաղ փուլի ստարտափներից։

Բարձր մրցակցային Cohort ծրագրին ընդունված ստարտափները ստանում են 200 հազար դոլարի ֆինանսավորում, իսկ SkyDeck Europe ընդունվածները՝ 145 հազար եվրո:

Ստարտափները ծրագրի ավարտին հանդես են գալիս դեմո օրվա ընթացքում եւ հնարավորություն ստանում ներկայանալ ներդրողների առաջ։ 

Աքսելերացիոն ծրագրին դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 22-ն է:

Ծրագրի մանրամասները քննարկելու համար հուլիսի 30-ին Երեւանում Ground Zero Venture Café-ում կազմակերպվելու է Founders Happy Hour միջոցառում՝ Berkeley SkyDeck Fund-ի, Strategic Value Ventures-ի կողմից: 

Ծրագրին նախապատրաստվելու համար կարող եք միանալ տեղեկատվական հանդիպումներին այստեղ: