15:20 | 01.08.25 | Նորություններ | 69
Օրերս «Զվարթնոց» օդակայանի VIP գոտում, միաժամանակ Պարոնյան 16/2 հասցեում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել YoEstate եւ YoDoor նախագծերի համատեղ մետավերս տարածքի բացումը, որի ընթացքում ներկայացվել են տեխնոլոգիական այդ երկու բացառիկ նախագծերի հնարավորությունները։
YoEstate-ը՝ NFT-ների նոր տեսակի առցանց շուկա է, որտեղ օգտատերերը կարող են ձեռք բերել անշարժ գույքի, արվեստի գործերի, երգերի եւ այլ ոլորտների NFT-ներ։ Հարթակը ոչ միայն նորարարական է, այլեւ՝ պարզ, անվտանգ եւ եզակի իր տեսակի մեջ։
YoEstate-ում ինչպես անշարժ գույքի, այնպես էլ մյուս ոլորտների NFT-ները հնարավոր է ձեռք բերել միայն FTN-ով։ Ի դեպ, ձեռք բերված գույքն FTN-ային եկամուտ է ապահովում անշարժ գույքի NFT-ների դեպքում։
YoEstate-ում նախընտրելի անշարժ գույքի NFT-ն հավանելու դեպքում հնարավոր է վիրտուալ զբոսանք իրականացնել դրա 3D տարածքում օգտատիրոջ ավատարի միջոցով: Եռաչափ անշարժ գույքը ներկայացված է YoDoor մետատիրույթում։
Ինչպես անշարժ գույքի, այնպես էլ մյուս ոլորտների NFT-ները YoEstate-ում ունեն որոշակի FTN-ային արժեք, հետեւաբար եկամուտը նույնպես ձեւավորվում է FTN-ներով։
YoEstate-ում անշարժ գույքի NFT-ներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է գրանցվել հարթակներում եւ հետեւել յուրաքանչյուր NFT-ի համար սահմանված պարզ քայլերի հաջորդականությանը։