Արամ Շատախցյանի ու Էդուարդ Փիլիպոսյանի Modelence ստարտափն ընդգրկվել է Y Combinator-ի աքսելերատորի 2025 թվականի ամառային շրջափուլում (Summer Batch):
Modelence-ն օգնում է AI ուղղությամբ աշխատող ստարտափներին արագացնել աշխատանքը՝ ազատելով նույնանման, կրկնվող կոդ գրելուց։ Ինչն էլ թույլ է տալիս կենտրոնանալ պրոդուկտի զարգացման վրա։
«Տասնհինգ տարի առաջ մենք հանդիպեցինք քոլեջում անցկացվող ծրագրավորման մրցույթի ժամանակ։ Առաջին անգամ նույն թիմում առաջին տեղը զբաղեցրինք։ Հետագայում CodeSignal-ում Էդուարդը առաջին մարդն էր, ում ուզում էի հրավիրել թիմ, քանի որ նա համատեղում է բարձրակարգ ինժեների հմտություններն ու բացառիկ թիմային աշխատանքը։ Ամեն անգամ, երբ համագործակցել ենք, հաջողել ենք։
Վերջերս հիմնել եմ Modelence-ը (YC S25), եւ երբ Էդուարդը տեղեկացավ այն խնդրի մասին, որը ցանկանում էի լուծել, երկուսս էլ հասկացանք, որ մեր իրական կիրքը ծրագրավորողներին «գերհնարավորություններ» տալն է։ Հիմա մենք միավորել ենք ուժերը, որպեսզի ներկայացնենք Modelence-ը՝ ամբողջական TypeScript հարթակ, որը թույլ է տալիս AI ստարտափներին շրջանցել ստանդարտ կոդը եւ կենտրոնանալ հենց արտադրանքի վրա»,- գրել է Modelence-ի հիմնադիր Արամ Շատախցյանը։