Anthropic-ը ներկայացրել է Claude Sonnet 4.5 մոդելը, որը կարող է ինքնուրույն աշխատել 30 ժամ անընդմեջ։
Anthropic-ը Claude Sonnet 4.5-ն անվանում է «ամենահզոր մոդելը» ծրագրավորման եւ արհեստական բանականության գործակալներ ստեղծելու համար։ Այն նաեւ «ցույց է տալիս զգալի բարելավումներ» դատողության եւ մաթեմատիկայի մեջ։
Claude Sonnet 4.5-ը կարող է ինքնուրույն աշխատել 30 ժամ անընդմեջ։ Anthropic-ի տվյալներով՝ փորձարկումների ընթացքում մոդելը գրել է մոտավորապես 11,000 տող կոդ՝ Slack-անման հավելված ստեղծելու համար եւ կանգ է առել միայն առաջադրանքը կատարելուց հետո։
Ընկերությունը նշում է, որ նոր մոդելը «հատկապես արդյունավետ է» կիբեռանվտանգության, ֆինանսների եւ հետազոտությունների ոլորտներում։ Բետա փորձարկողները, այդ թվում՝ Cursor-ը, GitHub-ը, Canva-ն, Netflix-ը եւ այլք, նշում են, որ Sonnet 4.5-ն ավելի լավ է աշխատում կոդի խմբագրման, խոցելիությունների սքանավորման, արտադրանքի հետազոտության եւ այլ «երկար համատեքստային» առաջադրանքների ժամանակ։
Anthropic-ի արտադրանքի կառավարման ղեկավար Դիան Փենն ասել է, որ Sonnet 4.5-ը գործարկող Claude-ի վրա հիմնված գործակալները «ավելի քան երեք անգամ ավելի լավ» են զննարկիչում նավարկելու եւ օգտատիրոջ անունից համակարգիչն օգտագործելու հարցում:
Claude.ai-ի արտադրանքի ղեկավար Սքոթ Ուայթը հավելել է, որ մոդելը կարող է գործել «մենեջերի մակարդակով», օրինակ՝ համակարգելով մի քանի աշխատակիցների օրացույցները եւ պլանավորելով հանդիպումներ, ինչպես նաեւ հավաքելով վերլուծություններ եւ թարմացնելով առաջադրանքների մասին տեղեկատվությունը թիմակիցների հետ հանդիպումների հիման վրա։
Anthropic-ը նաեւ թարմացրել է Claude Code-ը, որն այժմ ավտոմատ օգտագործում է Sonnet 4.5-ը։ Ծառայությունն այժմ ունի «ստուգող» գործառույթ, որը թույլ է տալիս պահպանել առաջադրանքի ընթացքը՝ չեղարկելով կոդի փոփոխությունները։