15:11 | 07.10.25 | Նորություններ | 227
Աշխարհի ամենամեծ YouTube ալիքի հեղինակ MrBeast-ը (Ջիմմի Դոնալդսոն), որն ունի ավելի քան 443 մլն բաժանորդ, կիսվել է իր կանխատեսումներով գեներատիվ արհեստական բանականության զարգացումների ֆոնին։
Նրա հրապարակումը հավաքել է ավելի քան 6 մլն դիտում։
«Հետաքրքիր է, երբ AI-ով ստեղծված տեսանյութերը լինեն նույնքան լավը, որքան սովորականները, ի՞նչ կլինի YouTube-ի եւ միլիոնավոր հեղինակների հետ։ Սարսափելի ժամանակներ են», – գրել է Դոնալդսոնը։
Այս հայտարարությունը հնչել է OpenAI-ի նոր Sora 2 տեսանյութերի գեներատորի թողարկման ֆոնին, ինչպես նաեւ դրա հիման վրա ստեղծված iOS հավելվածի, որը հիշեցնում է TikTok-ը։ Առաջին երկու օրում հավելվածը ներբեռնվել է ավելի քան 160 հազար անգամ, ինչը Sora 2-ին հնարավորություն է տվել հայտնվել ԱՄՆ-ի App Store-ի թոփերում։
2025-ի հունիսին MrBeast-ը գործարկել էր AI գործիք՝ տեքստային հարցումների միջոցով իր տեսանյութերին շապիկներ գեներացնելու համար։ Սակայն բլոգերը բախվել է նկարիչների եւ հետեւորդների քննադատությանը, ինչից հետո ջնջել անոնսը սոցիալական ցանցերից։