17:18 | 07.10.25 | Նորություններ | 230
Հոկտեմբերի 10-12-ը Երեւանում կանցկացվի Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումը՝ «ԴիջիԹեք 2025»-ը: Team-ը, ավանդաբար լինելով ամենամասշտաբային տեխնոլոգիական միջոցառման կողքին, այս տարի հոբելյանական՝ 20-րդ անգամ անցկացվող «ԴիջիԹեք»-ի 5G գործընկերն է:
«Մերիդիան» էքսպո կենտրոնում կայանալիք տեխնոլոգիական ցուցահանդեսի, կոնֆերանսի ու փառատոնի ձեւաչափով անցկացվող միջոցառման կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է: Միջոցառումն այս տարի 3 oրվա ընթացքում կհյուրընկալի նախնական գրանցում անցած շուրջ 40 000 այցելուի՝ «ԴիջիԹեքը» դարձնելով ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի միջոցառումներից ամենազանգվածայինը:
Team Telecom Armenia-ից բացի «ԴիջիԹեք»-ին մասնակցում են նաեւ Team ընկերությունների խմբի Team Solutions, Team Systems, Buy.am, Team Pay ընկերությունները՝ միջոցառմանը ներկայանալով Team Beyond Limits (Team-ը՝ սահմաններից դուրս) կարգախոսով:
«Team-ը՝ որպես խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների խումբ, չի կարող անմասն մնալ այս տեխնոլոգիական մեծամասշտաբ տոնից: Այդ է պատճառը, որ տարիներ շարունակ «ԴիջիԹեք»-ի կողքին ենք թե՛ որպես մասնակից, թե՛ որպես աջակից: Այս տարիների ընթացքում էլ ակնառու է հայկական տեխնոլոգիական ընկերությունների շեշտակի առաջընթացն ու նորարարությունների հաստատումը մեր երկրում: Սա էլ ավելի նշանակալի է դարձնում այս փառատոնը՝ մեկտեղելով հայկական տեխնոլոգիական միտքն ու նախաձեռնությունները՝ այդպիսով շփման ու փորձի փոխանակման լայն հարթակ դառնալով բոլորիս համար»,-ասել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:
«Այս տարվա «ԴիջիԹեք»-ը հիրավի աննախադեպ է։ Առաջին անգամ այն անցկացվելու է 3 oր ու գիշեր անընդմեջ։ Ցերեկը ավանդական տեխնոլոգիական ցուցահանդեսն ու կոնֆերանսն են, իսկ գիշերը՝ փառատոն՝ գերհագեցած մշակութային ծրագրով։ «ԴիջիԹեք»-ը, ինչպես հայտնի է, արդեն վաղուց տեխնոլոգիական հայության Ամանորն է։ Տեխնոլոգիական տարիները մեր երկրում սկսվում եւ ամփոփվում են «ԴիջիԹեք»-ով, եւ այս 20-րդ հոբելյանականը, վստահ եմ, գերազանցելու է բոլոր սպասելիքները։ Այս երեք օրերին Երեւանը դառնալու է տեխնոլոգիական աշխարհի կենտրոնը։ Տոկիոյից մինչեւ Սան Ֆրանցիսկո, Բոստոն, Նյու Յորք, Փարիզ, Սիդնեյ․ բոլոր քաղաքներից ունենք բանախոսներ, ներկայացուցիչներ, պատվիրակություններ: Եվ շատ ուրախ ենք, որ մեր ավանդական գործընկերը՝ Team-ը, կրկին մեզ հետ է՝ այս տարի՝ որպես 5G գործընկեր»,- ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Եռօրյա փառատոնին Team ընկերությունների խմբի տաղավարներում այցելուներին սպասում են տարատեսակ խաղային հատվածներն ու բազմաթիվ անակնկալները: Team Telecom Armenia-ի տաղավարում այցելուները հնարավորություն կունենան խաղալու, ծանոթանալու ընկերության նոր առաջարկներին, տեխնոլոգիական նորարարական լուծումներին ու Team TV-ի նոր ձեւաչափին: Team Systems-ի տաղավարում այցելուները կգտնեն խելացի տան ինտեգրված լուծումներ, դիզայներական հեռուստացույցներ, ինչպես նաեւ մի շարք նորարարական ինժեներական նախագծեր, որոնք ընդգրկում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման լայն ոլորտներում։ TeamPay-ը «ԴիջիԹեք»-ում կներկայացնի իր նոր թվային քարտը, նախատեսվում են մրցույթներ ու տարբեր մրցանակներ: Team Solutions-ի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ Զանգեզոր կոնտակտային կենտրոնի լուծմանը, որն այսուհետ հնարավորություն է տալիս սպասարկելու ոչ միայն զանգեր, այլ նաեւ էլեկտրոնային նամակներ, SMS-ներ եւ սոցիալական մեդիայի հաղորդագրություններ: Buy.am օնլայն մոլի տաղավարում էլ այցելուներին կներկայացվեն գնումներ կատարելու նոր, հարմարավետ միջոցներ, ինչպես նաեւ հատուկ առաջարկներ գործընկերների կողմից։