17:30 | 09.10.25 | Նորություններ | 269
Իլոն Մասկը համաձայնել է կարգավորել $128 միլիոնանոց դատական վեճը Twitter-ի չորս բարձրագույն ղեկավարի հետ, որոնց աշխատանքից ազատել էր ընկերությունը գնելուց հետո։
Մասկի առաջին քայլերից մեկը ընկերությունը ձեռք բերելուց հետո եղել է գլխավոր տնօրեն Պարագ Ագրավալի, գլխավոր ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալի, գլխավոր իրավաբաններ Շոն Էջեթի եւ Վիջայա Գադդեի ազատումը։ Նրանց երբեք չի վճարվել պայմանագրային փոխհատուցումը։
Նախկին ղեկավարները պնդում էին, որ Մասկը վճարումը կասեցրել է այն պատճառով, որ նրանք փորձել են ստիպել Մասկին կատարել $44 միլիարդանոց գործարքը, երբ ցանկանում էր հրաժարվել Twitter-ը գնելուց։
Թեեւ դատարանի փաստաթղթերը հաստատում են, որ կողմերը հասել են հաշտության, հաշտության պայմանները դեռեւս չեն բացահայտվել։
Սա Մասկի միակ նմանատիպ վեճը չէ․ վերջերս նա նաեւ կարգավորել է խմբային դատական հայց, որը վերաբերում էր մոտ 6 000 նախկին աշխատակցի. Նրանք պնդում էին, որ ստացել են թերի կամ ընդհանրապես չեն ստացել իրենց հասանելիք փոխհատուցումները։