17:06 | 13.10.25 | Նորություններ | 332
TeamPay-ը՝ որպես Team ընկերությունների խմբի անդամ, այս տարի եւս «ԴիջիԹեք»-ի մասնակից էր:
Ընկերությունն առաջին անգամ ներկայացրեց իր նոր թվային վճարային քարտը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս կատարելու վճարումները առավել պարզ եւ անվտանգ՝ ապահովելով տվյալների բարձր մակարդակի պաշտպանություն եւ գործարքների իրականացման վայրկենական արագություն։
««ԴիջիԹեք»-ը երկար տարիներ Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ամենամեծ հարթակն է, որը միավորում է նորարարներին, բիզնեսներին եւ պետական կառույցներին՝ միասին ձեւավորելու մեր երկրի թվային ապագան։
TeamPay-ը շարունակում է ընդլայնել իր թվային էկոհամակարգը նորարար լուծումներով՝ խթանելով Հայաստանում ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումը։ Մեր նպատակն է TeamPay-ը դարձնել ոչ միայն վճարային միջոց, այլեւ անձնական ֆինանսների կառավարման ամբողջական գործիք։ Ֆինանսների կառավարումը պետք է լինի պարզ, արագ եւ օգտակար՝ նպաստելով, որ օգտվողները տնօրինեն իրենց ֆինանսներն առավել խելամիտ։ Այսօր մենք մեր առաջին քայլն ենք անում այդ մեծ ճանապարհին՝ ձեւավորելով ֆինանսական նոր մշակույթ Հայաստանում»,- ասել է ասում է TeamPay-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։
Ամենամասշտաբային տեխնոլոգիական տոնի ընթացքում ընկերությունը ներկայացրել է նաեւ TeamPay հավելվածը՝ համալրված Team ընկերությունների խմբի առավելություններով եւ Visa թվային քարտով։
TeamPay-ը մեկնարկել է նաեւ իր նոր «Բենեֆիտներ» ծրագիրը՝ հնարավորություն տալով օգտատերերին ընտրել մինչեւ 3 բենեֆիտ եւ օգտվել Team ընկերությունների խմբի Team Telecom Armenia, Team Energy եւ Buy.am ընկերությունների հատուկ առաջարկներից՝ յուրաքանչյուր ամիս նոր ընտրության հնարավորությամբ։ Այս ծրագիրը նպատակ ունի կենտրոնացնել օգտակար ծառայությունները մեկ հարթակում եւ դարձնել օգտատերերի փորձը առավել հարմար եւ հետաքրքիր։
«ԴիջիԹեք»-ի ընթացքում TeamPay-ի տաղավարի այցելուներին սպասել են բազմաթիվ անակնկալներ․ նոր թվային վճարային քարտը տեղում ակտիվացնողները միջոցառման ընթացքում մասնակցել են խաղարկության եւ շահել iPhone 17, Apple Watch 10, AirPods 4 եւ այլ արժեքավոր նվերներ։