12:01 | 29.10.25 | Նորություններ | 146
Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի` «Ինչպես են կառավարությունները հարկային արտոնություններով արագացնում ԱԲ-ի եւ գիտական հետազոտությունների (R&D) զարգացումը» վերնագրով հոդվածը:
Նա հոդվածում ներկայացնում է Հայաստանի տեսլականը՝ որպես փոքր, սակայն տեխնոլոգիական մեծ ներուժ ունեցող երկիր։ Ընդգծում է, որ պետական նպատակային քաղաքականության միջոցով հնարավոր է ձեւավորել նորարարական էկոհամակարգ, որը կխթանի առաջադեմ տեխնոլոգիաների զարգացումը։
Հոդվածում նախարարը վերլուծում է, թե ինչպես են տարբեր երկրներ, կիրառելով արդյունավետ հարկային քաղաքականություն եւ տեխնոլոգիական խթաններ, ձեւավորում նորարարական տնտեսություններ եւ արագացնում արհեստական բանականության (ԱԲ) եւ գիտական հետազոտությունների (R&D) զարգացումը։ Նա նշում է, որ հարկային արտոնությունները դարձել են ոչ միայն ներդրումների խրախուսման միջոց, այլեւ ռազմավարական գործիք՝ գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացը խթանելու համար։
Նա անդրադարձել է Հայաստանի նոր տեխնոլոգիական ռազմավարությանը՝ ներկայացնելով պետական աջակցության այն ծրագրերն ու հարկային արտոնությունները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականից։ Դրանց թվում են տաղանդների ներգրավման եւ վերապատրաստման խրախուսումը, փոքր տեխնոլոգիական բիզնեսների համար շրջանառության հարկի նվազեցումը, ինչպես նաեւ գիտահետազոտական թիմերի համար հարկային ծանրաբեռնվածության զգալի թեթեւացումը։
Ամբողջական հոդվածը հնարավոր է ընթերցել այստեղ։