Ucom-ն ընդլայնել է իր 5G ցանցը եւս հինգ քաղաքում՝ Արմավիրում, Եղեգնաձորում, Վարդենիսում, Գավառում եւ Թալինում` ընդգրկելով Հայաստանի քաղաքների 96 տոկոսը։ 

Արդյունքում, ընկերության ամենալայն 5G ծածկույթը հասանելի է արդեն 47 քաղաքում, տասնյակ բնակավայրերում, ինչպես նաեւ Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երեւան–Դիլիջան մայրուղու երկայնքով, Բագրատաշեն, Բավրա եւ Ագարակ սահմանային անցակետերում։ Այսօր արդեն Հայաստանի բնակչության ավելի քան 94 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ ու հուսալի շարժական ինտերնետից՝ միանալով մեծ թվային աշխարհին։

«Ucom-ում մենք երբեք կանգ չենք առնում եւ շարունակաբար արդիականացնում ենք ենթակառուցվածքները։ Դրա շնորհիվ Արմավիրը, Եղեգնաձորը, Վարդենիսը, Գավառը եւ Թալինը նույնպես միացան Ucom-ի 5G ցանցին, որն այսօր ամենալայն ծածկույթն ունի Հայաստանում։ Մենք հետեւողականորեն շարունակելու ենք ջանքեր գործադրել՝ մեր բաժանորդների համար ամենաժամանակակից լուծումներն ու ամենահարմարավետ փորձառությունն ապահովելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ենթակառուցվածքների արդիականացումը շարունակում է մնալ Ucom-ի հիմնական առաջնահերթություններից։ Շարունակվող լայնածավալ արդիականացման արդյունքում Ucom-ի բաժանորդները ստանում են ոչ միայն ավելի արագ, այլեւ միջազգային հեռահաղորդակցական ստանդարտներին համահունչ, հուսալի կապ։

5G-ն բերում է թվային կյանքի նոր մակարդակ, երբ բաժանորդները կարող են վայելել աշխատանքային եւ ուսումնական բարձրորակ տեսազանգեր, իրական ժամանակում կիսվել մեծածավալ տվյալներով եւ լիարժեք օգտվել նոր սերնդի խելացի տեխնոլոգիաներից։ Այն օգնում է ստեղծել կրթության, առողջապահության եւ աշխատանքի ավելի հավասար հասանելիություն՝ անկախ տարածությունից։
Այսուհետ Ucom-ի ցանցում 5G կապը կաշխատի նաեւ Samsung սմարթֆոնների այն մոդելներում, որոնք ունեն 5G ցանցին միանալու հնարավորություն եւ առնվազն Android 16 օպերացիոն համակարգ։

Ֆիքսված եւ շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաեւ 5G ցանցի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։