15:20 | 07.11.25 | Նորություններ | 105
Team Telecom Armenia-ի 5G ցանցը գործարկվել է Գյումրիում եւ Վանաձորում:
Նորագույն սերնդի այս տեխնոլոգիայի շնորհիվ եւս երկու քաղաքների բնակիչներն էլ ավելի բարձր արագությամբ եւ հուսալիությամբ օգտվում են բոլոր ժամանակակից թվային հարթակներից ու ծառայություններից։ Team-ի բջջային ցանցերի արդիականացման լայնամասշտաբ աշխատանքները Երեւանում ու մարզերում շարունակվում են:
«Միաժամանակ եւ 4G ցանցն ենք վերազինում, եւ 5G ցանցն ենք ընդլայնում՝ լիովին նոր որակական չափանիշներ ապահովելով բաժանորդների համար: Մեզ համար առաջնահերթ է անվտանգ եւ ժամանակակից ծառայությունների ապահովումը հանրապետության բոլոր անկյուններում, եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Արդեն այս տարեվերջին Team-ի հազարավոր բազային կայաններ կաշխատեն բացառապես ժամանակակից տեխնոլոգիաներով՝ նպաստելով երկրի թվային միջավայրի դինամիկ զարգացմանը»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Նորագույն ցանցի կառուցումն իրականացվում է համաշխարհային տեխնոլոգիական հսկա Ericsson ընկերության գերժամանակակից սարքավորումների եւ տեխնոլոգիաների ներդրմամբ։ Առաջադեմ տեխնոլոգիաների գործարկման շնորհիվ նաեւ առավել սահուն կիրականացվի ընկերության ռազմավարական ծրագրերից հերթականը՝ 2G ցանցի փոխարինումը՝ բաժանորդներին ապահովելով թվային առավել անվտանգ եւ որակյալ ծառայություններով:
Ցանցի վերազինումն իրականցվում է նաեւ միջպետական ճանապարհներին՝ ապահովելով կապի ծառայությունների հուսալիություն նաեւ երթեւեկության ընթացքում։
Team-ի 5G ցանցն արդեն իսկ հասանելի է հանրապետության երեք խոշորագույն քաղաքներում՝ հարյուր հազարավոր քաղաքացիների ապահովելով անվտանգ, արդի եւ հուսալի բջջային կապով: