WeVenture ծրագիրը հնարավորություն է ընձեռում մասշտաբավորվող ստարտափներ կառուցող կին հիմնադիրների համար։
12 շաբաթ տեւողությամբ ծրագիրը նախատեսված է այն կին ձեռնարկատերերի համար, որոնք ցանկանում են՝
• զարգացնել իրենց բիզնեսը,
• հաստատել/վալիդացնել իրենց պրոդուկտը,
• զարգացնել հմտությունները,
• պատրաստվել ներդրումներին։
WeVenture-ը նախատեսված է բացառապես կանանց համար՝ ստեղծելով աջակցող միջավայր, որտեղ կարելի է զարգացնել բիզնեսը, կատարելագործել հմտությունները եւ կապ հաստատել մենտորների, գործընկերների եւ ներդրողների հետ։
Նախագծի բոլոր մանրամասներին ծանոթանալ եւ դիմել հնարավոր է այստեղ։