Anthropic-ը ներկայացրել է իր ֆլագման մոդելի նոր տարբերակ Claude Opus 4.5-ը:

Սա Anthropic-ի 4.5 սերիայի մոդելների վերջնական թողարկումն է՝ հաջորդելով Sonnet 4.5-ի սեպտեմբերյան եւ Haiku 4.5-ի հոկտեմբերյան թողարկումներին։

Սպասվածի նոր Opus-ն ունի հատկանշական արդյունքներ մի շարք ուղղություններում՝ ներառյալ ծրագրավորումը, գործիքների գործածումը, ինչպես նաեւ ընդհանուր խնդիրների լուծումը։ Հատկանշական է, որ Opus 4.5-ը առաջին մոդելն է, որը SWE-Bench verified-ում հավաքել է 80% արդյունք, ինչը բարձր է ծրագրավորման ոլորտում։

Anthropic-ը նաեւ ընդգծում է մոդելի ուժեղ կողմերը՝ համակարգչային օգտագործման եւ աղյուսակների (spreadsheets) հետ աշխատանքի հարցում։ Opus 4.5-ի հետ միասին ընկերությունը լայն հասանելիություն է ապահովում մի շարք հարակից արտադրանքների՝ ներառյալ Claude for Chrome եւ Claude for Excel գործիքները։ Chrome-ի ընդլայնումը հասանելի կլինի Max օգտատերերին, իսկ Excel-ին ուղղված լուծումը՝ Max, Team եւ Enterprise օգտատերերին։

Opus 4.5-ը ներառում է նաեւ հիշողության բարելավումներ երկար կոնտեքստների համար, ինչը պահանջել է էական փոփոխություններ մոդելի հիշողության կառավարման մեջ։ Այս փոփոխությունները թույլ են տվել իրականացնել նաեւ վաղուց սպասված անվերջ չատ (endless chat) հնարավորությունը վճարող Claude օգտատերերի համար։ Դա նշանակում է, որ զրույցները չեն ընդհատվի, երբ մոդելը հասնի իր կոնտեքստի մաքսիմումին․ դրա փոխարեն մոդելը կկոմպրեսի իր հիշողությունը՝ առանց օգտատիրոջը տեղեկացնելու։

Այս բոլոր բարելավումները ուղղված են «agentic» կիրառություններին, հատկապես այն դեպքերին, երբ Opus-ը գործում է որպես գլխավոր գործակալ՝ ղեկավարելով Haiku-ով աշխատող ենթագործակալների խումբ։ Այդ խնդիրների լուծումը պահանջում է ուժեղ աշխատանքային հիշողություն, որտեղ էլ աչքի են ընկնում հիշողության բարելավումները։

Opus 4.5-ը բախվելու է ուժեղ մրցակցության՝ հատկապես վերջին շրջանում թողարկված առաջատար մոդելների կողմից, ներառյալ OpenAI-ի GPT 5.1-ը (նոյեմբերի 12) եւ Google-ի Gemini 3-ը (նոյեմբերի 18)։