Այժմ կարող եք ներդրում կատարել հայկական CaseLens ստարտափում eqwefy հարթակի միջոցով:

Ներդրում կարելի է կատարել սկսած 10 000 դրամից (~25 դոլար):

CaseLens-ն արհեստական բանականությամբ աշխատող վերլուծական հարթակ է, որը նախատեսված է միջազգային արբիտրաժի եւ բարդ դատական գործերի համար։

 
Eqwefy-ը հանրության լայն շերտերի համար ստեղծում է հնարավորություն, կատարելով ներդրումներ, մասնակցել հայկական նորարարական եւ տեխնոլոգիական ստարտափների արժեքի ստեղծմանը եւ հաջողությանը։

Ներդրումային հարթակը պաշտոնապես գործարկվել է 2024-ին, սակայն գաղափարից իրականություն ճանապարհին տարիների աշխատանք ու ջանք է ներդրված։ Eqwefy-ի հիմնադիր Սամսոն Ավետյանի հետ iTel.am-ի զրույցը կարող եք ընթերցել այստեղ: