13:08 | 04.12.25 | Նորություններ | 123
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարկել է նոր հոդված, որում անդրադարձ է կատարել Սփյուռքի աջակցությամբ Հայաստանում Nvidia չիպերով տվյալների կենտրոնի ստեղծմանը։
Հոդվածում անդրադարձ է կատարվում Սփյուռքի ներդրումների եւ միջազգային կապերի դերը Հայաստանի տնտեսական զարգացման մեջ, երկրի ռազմավարական դիրքավորմանը որպես տեխնոլոգիական կենտրոն, AI ոլորտում Հայաստան-ԱՄՆ խորացող հարաբերությունների մասին եւ թվային արտահանման միջոցով էներգետիկ ռեսուրսները տնտեսական առավելության վերածելու հնարավորությանը։
Հոդվածում նաեւ անդրադարձ է կատարվում ՏՏ էկոհամակարգի ապագան ձեւավորող Դիջիթեք ամենամյա միջոցառմանը։ Այս կոնտեքստում ներկայացվում է նաեւ եվրոպական ջանքերը ստարտափներին մենտորություն անելու եւ եվրոպական շուկաներում ինտեգրելու ուղղությամբ։
Ամբողջական հոդվածը հնարավոր է ընթերցել այստեղ։