«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որ զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել միջազգային գերժամանակակից ռոբոտային  եղանակով՝ ապահովելով բարձր ճշգրտություն, անվտանգություն եւ արդյունավետություն։ 

Ռոբոտային վիրաբուժությունը կիրառվում է 2008 թվականից՝ աշխարհի առաջատար բժշկական կենտրոններում: «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում ներդրված ռոբոտային համակարգն արդեն սահմանել է ավելի քան 20 համաշխարհային ռեկորդ եւ 100% հաջողության ցուցանիշ ապահովել։ 

Ռոբոտային վիրաբուժությունը կիրառվում է վիրաբուժության տարբեր ոլորտներում՝ ընդհանուր վիրաբուժություն, կոլոպրոկտոլոգիա, ուռուցքաբանություն, բարիատրիա, ճողվածքների վիրաբուժություն, ուրոլոգիա, գինեկոլոգիա, եւ այն ներկայում Հայաստանում հասանելի է միայն  «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում։ 



«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը շարունակում է հավատարիմ մնալ բժշկության միջազգային առաջատար փորձն ու առողջապահական ոլորտի նորագույն տեխնոլոգիաները եւ սարքավորումները Հայաստան բերելու եւ ներդնելու իր առաքելությանը», - ասել է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր-տնօրեն Արմինե Հովակիմյանը:

«Շատ կարեւոր է ոչ միայն Հայաստան բերել բարձրագույն տեխնոլոգիան, այլեւ կարողանալ տիրապետել գիտելիքներին եւ ապահովել արդյունավետ սպասարկում։ Հպարտությամբ փաստում եմ, որ մեր բժիշկները լիովին պատրաստ են կատարելու ռոբոտային համակարգով վիրաբուժություններ, քանի որ մասնակցել են համապատասխան վերապատրաստումների արտերկրում եւ պատրաստ են կիրառել ձեռք բերած փորձն ու հմտությունները Հայաստանում», - հավելել է նա:


Կենտրոնի բժիշկների խոսքով՝ ռոբոտային վիրաբուժական համակարգի ներդրումը հանդիսանում է կարեւոր քայլ Հայաստանի վիրաբուժության զարգացման համար։ Ռոբոտը ապահովում է ավելի բարձր ճշգրտություն, խորը տեսանելիություն եւ ապահովում շարժումների ավելի լայն ազատություն, ինչի շնորհիվ հնարավոր է նվազ ինվազիվ եղանակով եւ մեծ արդյունավետությամբ իրականացնել ամենաբարդ վիրահատությունը։

Ռոբոտային այս համակարգի միջոցով իրականացվել են հարյուրավոր կլինիկական հեռավար վիրահատություններ, այդ թվում աշխարհի ամենաերկար 5G հեռավար վիրահատությունը՝ Չինաստանից Մարոկկո՝ 12 000 կմ հեռավորության պայմաններում։ Ներդրված Toumai MT-1000 համակարգն իր նորարարական հնարավորություններով միավորում է առաջադեմ հաղորդակցական ենթակառուցվածքներ՝ ներառյալ 5G, լայնաշերտ, օպտիկամանրաթելային եւ արբանյակային կապերը՝ ապահովելով բժշկական նորարարությունների անխափան եւ անվտանգ կիրառումը։

Գերժամանակակից այս սարքի ներդրումը նոր նշաձող է սահմանում հայկական վիրաբուժության մեջ ապահովելով առավել անվտանգ, քիչ ինվազիվ եւ գերճշգրիտ վիրահատությունների իրականացում, ինչի արդյունքում շահում է բուժառուն։ Ռոբոտային վիրաբուժության համակարգը կնպաստի նաեւ հեռաբժշկության դինամիկ զարգացմանը, կխթանի միջազգային առաջատար մասնագետների հետ արդյունավետ համագործակցությունը, կվերացնի աշխարհագրական սահմաններն ու զգալիորեն կնվազեցնի բուժառուների` արտերկիր մեկնելու անհրաժեշտությունը: