Ucom-ը՝ տոներին ընդառաջ, հայտարարել է իր ավանդական ամանորյա առաջարկների մեկնարկի մասին։ 

Ընկերության վաճառքի եւ սպասարկման կենտրոններում, ինչպես նաեւ առցանց խանութում հնարավոր է ձեռք բերել 5G սմարթֆոն եւ ստանալ աքսեսուար։

Samsung, HONOR, Xiaomi եւ Motorola բրենդերի տարբեր արժեքների 5G սմարթֆոններ ձեռք բերելիս գնորդները կստանան բրենդային աքսեսուար, գեղեցիկ հեռախոսահամար Level Up+ 3000 սակագնային պլանով`2 ամիս անվճար, ինչը հնարավորություն կտա փորձարկել 5G ցանցի առավելությունները։ 

Ամանորյա հատուկ առաջարկը գործում է դեկտեմբերի 9-ից մինչեւ 2026 թվականի հունվարի 15-ը։

Անակնկալներ Unity բաժանորդների համար 

Unity փաթեթների ցանկացած սակագնային պլանին միացող կամ  Unity փաթեթից արդեն օգտվող եւ ավելի բարձր ամսավճարով տարբերակի անցնող բաժանորդները հնարավորություն  կունենան Motorola Moto G35 սմարթֆոն ձեռք բերել 70 տոկոս զեղչով։

Unity 10900 եւ դրանից բարձր ամսավճարով սակագնային պլանին միանալու դեպքում, ինչպես նաեւ  գործող ավելի ցածր պլանից 10900-ի կամ ավելի բարձր ամսավճարով տարբերակի անցնելու դեպքում բաժանորդներին հասանելի կլինի Xiaomi TV A Pro 2025 55" հեռուստացույցը՝ 50 տոկոս զեղչով։   

«Ամանորյա շրջանը ոչ միայն տոնական տրամադրության, այլեւ օգտակար ու հիշվող նվերների ընտրության պահ է։ Այս տարի Ucom-ի առաջարկները միավորում են բոլոր ծառայությունները՝ 5G սմարթֆոններից մինչեւ տան ինտերնետ, հեռուստատեսություն եւ սարքավորումներ։ Մեր նպատակն է, որ  տոնական գնումները դառնան պարզ եւ հաճելի գործընթաց՝ ապահովելով որակյալ կապ, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ եւ իրական արժեք ներկայացնող առաջարկներ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Ակցիան գործում է դեկտեմբերի 10-ից մինչեւ 2026 թվականի հունվարի 31-ը՝ այն բոլոր բնակավայրերում, որտեղ հասանելի է Ucom-ի ֆիքսված կապը։  

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։