Huawei-ը ներկայացրել է իր նորարարական սարքերի նոր շարքը «Բացահայտիր պահը» (Unfold the moment) խորագրով միջոցառման ընթացքում։
Նորույթների թվում են HUAWEI Mate X7 սմարթֆոնը, HUAWEI FreeClip 2 ականջակալները, HUAWEI WATCH ULTIMATE DESIGN խելացի ժամացույցը եւ HUAWEI MatePad 11.5 S պլանշետը։
HUAWEI Mate X7-ի դիզայնը հիմնված է սահմաններն ընդարձակելու փիլիսոփայության վրա։ Սարքն աչքի է ընկնում բարակ, բայց միաժամանակ դիմացկուն կառուցվածքով եւ հզոր կատարողականությամբ, այդ թվում՝ լուսանկարների ստեղծման եզակի որակով՝ բնորոշ բացառապես առաջատար սմարթֆոններին։
HUAWEI FreeClip 2-ը հավակնում է սահմանել հարմարավետության նոր չափանիշներ ականջին ամրացվող (open-air) ականջակալների պատմության մեջ։
HUAWEI WATCH ULTIMATE DESIGN-ը համատեղում է նուրբ էսթետիկան առաջադեմ ինժեներիայի եւ ֆունկցիոնալության հետ՝ թույլ տալով օգտագործողին բացահայտել աշխարհը նոր դիտանկյունից։ Բարձր կետայնությամբ, աչքերը հանգստացնող էկրանով եւ սահուն աշխատանքով HUAWEI MatePad 11.5S-ն անփոխարինելի սարք է թվային ստեղծագործողների համար։
photo © Huawei
Huawei Consumer Business Group–ի Մարքեթինգի եւ վաճառքների ղեկավար Ժու Փինի խոսքով՝ Huawei-ը շարունակելու է քայլել իր պրոդուկտների սպառողներին համընթաց՝ շարունակաբար սարքերը դարձնելով ավելի ջերմ եւ ինտերակտիվ։
«Հասկանալով եւ արձագանքելով օգտատերերի իրական կարիքներին՝ մենք ձգտում ենք օգնել մարդկանց նորովի բացահայտել յուրաքանչյուր պահը տեխնոլոգիաների օգնությամբ: Մեր նպատակը միայն բացառիկ որակով ու ֆունկցիոնալությամբ պրոդուկտներ առաջարկելը չէ․ մենք ուզում ենք մեր սպառողներին հնարավորություն տալ լիարժեք ապրել ու արժեւորել յուրաքանչյուր պահը»,- նշել է Ժու Փինը։
HUAWEI Mate X7. նոր էջ տեխնոլոգիաների պատմության մեջMate X7-ի դիզայնը ոգեշնչված է «Ժամանակի եւ տարածության դարպաս» կոնցեպտից, ինչպես նաեւ բրոկատագործությունից՝ չինական 1600-ամյա ավանդույթից, որ համարվում է մետաքսագործության բարձրակետերից մեկը եւ ներառված է երկրի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ։
Սմարթֆոնը ներկայացված է նանոֆիբրային մակերեսով՝ սպիտակ բրոկատ գույնով, ինչպես նաեւ 2 վեգան կաշվային տարբերակներով՝ նեբուլա կարմիր եւ սեւ գույներով։
photo © Huawei
Mate X7-ը նաեւ Huawei-ի առաջին բարակ ծալովի սմարթֆոնն է, որն իր լուսանկարչական կարողություններով չի զիջում առաջատար սմարթֆոններին։ Թարմացված՝ երկրորդ սերնդի True-to-Color տեսախցիկը 43%-ով բարելավում է գունային ճշգրտությունը։ Այն նաեւ համալրված է նոր Ultra Lighting HDR (գերլուսային HDR), Ultra-Wide (գերլայնանկյուն) եւ Telephoto Macro տեսախցիկներով։ 17.5 EV Ultra Lighting HDR աջակցության շնորհիվ Mate X7-ը ստանում է բարձր ճշգրտությամբ, դետալային եւ պարզ տեսանյութեր եւ՛ պայծառ, եւ՛ թույլ լույսի պայմաններում։
Բարձր դիմացկունությամբ սարքն աշխատում է Huawei-ի սեփական գերհուսալի ծալվող մեխանիզմով, որ ներառում է արտաքին էկրան՝ գերամուր բյուրեղային Kunlun ապակուց, բարձր ճշգրտությամբ հանգույցներ, եռաշերտ համակցված գերամուր կառուցվածք եւ այլ տարրեր։
Սարքի կայուն աշխատանքը եւ ամբողջ օրվա էներգիայի ռեսուրսն ապահովում են 5,600 mAh մարտկոցը եւ ջերմակարգավորման համակարգը՝ բաղկացած 3,550 մմ² SuperCool գերծավալային գոլորշային խցիկից (VC) եւ գրաֆենային շերտից։
HUAWEI FreeClip 2. նորաձեւությունը՝ տեխնոլոգիաների լեզվովHUAWEI FreeClip 2 ականջակալներն ունեն ականջին ամրացվող դիզայն՝ open-air նորարարության եւ ժամանակակից էսթետիկ լուծումների համադրությամբ։ Այն միտված է վերասահմանել ականջակալները եւ՛ որպես աուդիո սարք, եւ՛ որպես նորաձեւ աքսեսուար։
photo © Huawei
FreeClip 2-ը ստեղծված է ամբողջ օրը կրելու համար։ Այն ներկայացված է բրենդի ավանդական կապույտ, սպիտակ եւ սեւ գույներով, ինչպես նաեւ նոր՝ միջազգային շուկայի համար նախատեսված ոսկեփայլ վարդագույն (rose gold) տարբերակով։
Յուրաքանչյուր ականջակալ ընդամենը 5.1 գ է, ինչն ապահովում է գրեթե չզգացվող թեթեւություն եւ երկարատեւ հարմարավետություն ամբողջ օրվա ընթացքում։ FreeClip 2-ն ապահովում է ձայնի եւ զանգերի եզակի որակ տարբեր իրավիճակներում՝ շնորհիվ երկդրայվեր գերհզոր մոդուլների եւ ձայնի նեյրոմշակման AI պրոցեսորի, որը նախորդ սերնդից 10 անգամ ավելի բարձր կատարողականություն ունի։
Սարքը նաեւ փոշեկայուն եւ ջրակայուն է (IP57), մարտկոցը ապահովում է 38 ժամ անխափան աշխատանք ցանկացած միջավայրում։
HUAWEI WATCH ULTIMATE DESIGN. ընդարձակելով հորիզոնները Նոր HUAWEI WATCH ULTIMATE DESIGN-ը ներկայացված է Royal Gold Edition տարբերակով, որն ունի հազվագյուտ հողային մետաղներից ստեղծված եւ 18K ոսկու հետ համադրված մանուշակագույն կերամիկական շրջանակ, ցիրկոնիումի հիմքով հեղուկ մետաղից կորպուս եւ տիտանե համաձուլվածքից գոտի՝ ոսկեփայլ մանուշակագույն երանգով։
Ժամացույցը հագեցած է մի շարք հնարավորություններով՝ հատուկ մշակված խորջրյա սուզորդների համար, օրինակ՝ նորարարական ջրակայուն համակարգը եւ ջրի տակ ձայնային ալիքների վրա հիմնված (SONAR-based) կապի հնարավորությունը։
photo © Huawei
Ժամացույցը համալրված է նաեւ ուժեղացված ալեհավաքով՝ ցանկացած պայմաններում կայուն կապ ապահովելու համար, AI-ով աշխատող աղմուկի նվազեցմամբ՝ մաքուր զանգերի համար, HUAWEI Sunflower Positioning System համակարգի վրա հիմնված ճշգրիտ տեղորոշմամբ, ինչպես նաեւ eSIM առաջադեմ հաղորդակցական տեխնոլոգիաներով։
Ժամացույցի TruSense համակարգը համալրված է հզոր X-TAP տեխնոլոգիայով, որն ապահովում է առողջության ցուցանիշների ճշգրիտ ու համալիր մոնիտորինգ:
Շնորհիվ բարձրակարգ նյութերի, առաջատար կառուցվածքային լուծումների եւ պրոֆեսիոնալ կատարողականության՝ նոր տարբերակն ապահովում է պրեմիում խելացի ժամացույցի փորձառություն եւ՛ ոճի, եւ՛ ֆունկցիոնալության տեսանկյունից։
HUAWEI MatePad 11.5 S․ ոգեշնչող ստեղծարարությունHUAWEI MatePad 11.5 S-ը նոր սերնդի պլանշետ է, որ ներդաշնակորեն համատեղում է օգտագործման հարմարավետությունը եւ գերպարզ պատկերների հնարավորությունը:
Huawei-ի PaperMatte էկրանն արդյունավետորեն լուծում է ավանդական անփայլ էկրաններին բնորոշ երկար տարիներ խնդիրները՝ հստակության նվազումը եւ աղոտ պատկերները։ Դրա շնորհիվ նոր սարքում դիտումը դառնում է եւ՛ վառ ու հստակ, եւ՛ աչքի համար հարմարավետ։
photo © Huawei
MatePad 11.5 S-ը հատուկ ստեղծված է թվային ստեղծարար աշխատանքի համար։ Համալրված է M-Pencil Pro ստիլուսով ու մագնիսական ստեղնաշարով, որոնք առավել սահուն եւ հաճելի են դարձնում ստեղծագործական պրոցեսը՝ նշումներ կատարելուց մինչեւ տեքստի հավաքում եւ բովանդակության ստեղծում։
Նախատեղադրված Huawei Notes հավելվածում առկա է վրձինների, ձեւանմուշների եւ անվճար ռեսուրսների լայն ընտրանի, իսկ GoPaint հավելվածը համալրված է նոր անիմացիոն գործիքներով, որոնց օգնությամբ հնարավոր է կյանքի կոչել կրեատիվ մտահղացումները։
photo © Huawei
Wondershare Filmora հավելվածն այժմ համալրված է ստեղնային դյուրանցումներով (shortcut keys), որոնք մոնտաժի գործընթացն ավելի արագ ու հեշտ են դարձնում վիդեո ստեղծողների համար: Իսկ WPS Office փաթեթն ապահովում է հարուստ գործիքակազմ՝ փաստաթղթերի խմբագրման, պրեզենտացիաների ստեղծման եւ տվյալների մշակման գործընթացները պրոֆեսիոնալ PC մակարդակով իրականացնելու համար։
Huawei-ը նշում է, որ նոր թողարկումը պարզապես տեխնոլոգիական թարմացումների շարք չէ։ Այն արտացոլում է ընկերության երկարաժամկետ տեսլականն ու հանձնառությունը՝ իր գործունեության կենտրոնում պահելու սպառողի կարիքներն ու պահանջները։