Ucom-ի եւ Armflix-ի համատեղ արտադրությամբ ստեղծված նոր բազմասերիանոց «13 Վայրկյան» ֆիլմի փակ ցուցադրությունն է տեղի ունեցել «Կինոպարկ»-ում։ 

Նոյեմբերի 18-ից ֆիլմը հասանելի է Uplay հարթակի բաժանորդների համար։ 

«13 Վայրկյան»-ը միախառնում է դետեկտիվ եւ կատակերգական ժանրերը՝ ներկայացնելով դինամիկ ու հետաքրքրաշարժ պատմություն։ Սերիալը ներառում է 16 մաս, գլխավոր դերերում հանդես են գալիս սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանը եւ Լիանա Վանոյանը։

Պատմության կենտրոնում քննիչ Մոնիկան եւ նախկին սպա Մայիսն են, որոնք փորձում են բացահայտել քաղաքի խոշոր հանցախմբերից մեկի կազմակերպած հանցագործությունը՝ անցնելով իրադարձություններով լի եւ հաճախ ծիծաղաշարժ իրավիճակներով։

«Մենք կարեւորում ենք մեր բաժանորդներին ժամանակակից եւ բարձրորակ բովանդակություն ներկայացնելը եւ շարունակելու ենք ընդլայնել Uplay հարթակի հնարավորությունները։ Ուրախ ենք, որ այս ֆիլմը հասանելի է Uplay-ում եւ մեր բաժանորդները հնարավորություն ունեն վայելելու հետաքրքիր պատմություններ եւ ժամանցի նման փորձառություն ունենալ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Ֆիլմի ստեղծագործական կազմում են․ Գլխավոր պրոդյուսեր՝ Ռոբերտ Օղլախչյանը, Գեղարվեստական ղեկավար եւ պրոդյուսեր՝ Սերգեյ Հայրապետյանը, ռեժիսոր՝ Հովհաննես Ղազարյանը, սցենարիստ՝ Նարեկ Ավագյանը։

Ցուցադրությանը ներկա էին հայտնի դերասաններ, մեդիայի ներկայացուցիչներ, բովանդակության ստեղծողներ եւ հյուրեր։ Դիտումից առաջ նրանք հնարավորություն են ունեցել հանդիպել դերասանական կազմի հետ, շփվել ստեղծագործական թիմի հետ եւ դիտել առաջին երկու սերիաները։ 

Ֆիլմի հաջորդ մասերը հասանելի են Uplay.am հարթակում, որտեղ ներկայացված են նաեւ հեռուստաալիքներ, ֆիլմեր, սերիալներ եւ նախագծեր՝ տարբեր ժանրերի սիրահարների համար։