14:30 | 16.12.25 | Նորություններ | 106
Team Telecom Armenia-ն, շարունակելով ընդլայնել իր վաճառքի եւ սպասարկման կենտրոնների ցանցը Հայաստանում, նոր կենտրոնն է բացել Տավուշի մարզում՝ Բագրատաշենում (հասցե՝ Բագրատաշեն՝ 15-րդ փողոց, 65):
Team-ի նոր մասնաճյուղը բաց է ամեն օր՝ 09:00-20:00-ն:
Հայաստանի եւ Վրաստանի սահմանում տեղակայված վաճառքի եւ սպասարկման կենտրոնի այցելուները հնարավորություն ունեն մեկ վայրում ձեռք բերել Team-ի ծառայությունների ամբողջական փաթեթը՝ բջջային կապ, ինտերնետ ծառայություններ, ինչպես նաեւ ծանոթանալ նորագույն սարքավորումների եւ աքսեսուարների լայն տեսականուն։
Սպասարկող թիմը պատրաստ է արագ եւ անհատական մոտեցմամբ աջակցել բոլոր հաճախորդներին՝ օգնելով ընտրել իրենց կարիքներին համապատասխան ծառայություններ ու սարքավորումներ։
«Ամեն օր մեր հաճախորդներին ավելի մոտ լինելն ու ծառայությունների տրամադրման հարմարավետությունն ապահովելը մեր աշխատանքի հիմքում է: Այս նոր կենտրոնի տեղակայումը հնարավորություն կտա ոչ միայն համայնքի բնակիչներին ապահովել մեր ծառայություններով եւ սարքավորումներով, այլեւ հարեւան Վրաստանից Հայաստան այցելող մեր հյուրերին եւ Վրաստան մեկնող մեր հայրենակիցներին՝ անմիջապես սահմանին տրամադրելով կապի ծառայությունների ամբողջական փաթեթ, ռոումինգ եւ անհրաժեշտ կարգավորումներ»,-ասել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:
Վաճառքի եւ սպասարկման նոր կենտրոնի բացմամբ Team-ի մասնաճյուղերի քանակը ամբողջ Հայաստանում հասել է 80-ի: Դրանց հասցեներին եւ աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ: