EU4Innovation East-ը կներդնի 800 հազար եվրո՝ Հայաստանում ստարտափների ինկուբացիոն ծրագրերի համար:
Ծրագրի շրջանակում 800 հազար եվրո կտրամադրվի ինկուբացիոն ծրագրերին հետեւյալ ոլորտներում՝
• Կիբերանվտանգություն,
• Ավիատիեզերք,
• Գյուղատնտեսություն,
• ՖինՏեք։
Յուրաքանչյուր ծրագրի համար մինչեւ 200 հազար եվրո կտրամադրվի այն ինկուբատորներին, որոնք կաջակցեն վաղ փուլում գտնվող ստարտափներին՝ գաղափարից մինչեւ շուկայի համար պատրաստ ընկերություններ դառնալու ճանապարհին։
24 ամսվա ընթացքում կտրամադրեն մենտորություն, տեխնիկական աջակցություն, ԵՄ գործընկերությունների եւ ինկուբացիայից հետո կապահովեն աքսելերացիայի ու ներդրումների հասանելիություն։
Սա իրական հնարավորություն է էկոհամակարգի այն խաղացողների համար, որոնք պատրաստ են իրականացնել լուրջ ինկուբացիոն ծրագրեր եւ ձեւավորել Հայաստանի հաջորդ ստարտափային հոսքը։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 23-ն է։ Մանրամասներին ծանոթանալ եւ դիմել հնարավոր է այստեղ։
EU4Innovation East-ը տարածաշրջանային ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, համաֆինանսավորվում է Ֆրանսիայի կառավարության եւ իրականացվում է Expertise France-ի կողմից։ Այն նպաստում է ստարտափ էկոհամակարգերի մրցունակության բարձրացմանը Արեւելյան գործընկերության հինգ երկրում։ Հայաստանում EU4Innovation East-ը կենտրոնացել է նորարարական կարողությունների ուժեղացման եւ ավելի դիմակայուն ստարտափ էկոհամակարգի աճի աջակցման վրա։