12:40 | 06.02.26 | Նորություններ | 103

Anthropic-ը ներկայացրել է Claude Opus 4.6 մոդելը

Anthropic-ը ներկայացրել է Claude Opus 4.6 մոդելը, որն ընկերության առաջին մոդելն է Opus շարքում 1 միլիոն տոկեն համատեքստային պատուհանով։

Ըստ Anthropic-ի՝ մոդելը գերազանցում է նախորդ տարբերակին ծրագրավորման մեջ. այն աջակցում է գործակալային առաջադրանքների կատարումն ավելի երկար ժամանակահատվածում, ավելի հուսալի է գործում մեծ կոդային բազաներում եւ ավելի լավ է ստուգում ու ուղղում կոդը:

Ընկերության թեստերում Opus 4.6-ը գերազանցել է մյուս մոդելներին BrowseComp չափանիշում (որը չափում է մոդելի՝ համացանցում դժվար հասանելի տեղեկատվություն գտնելու ունակությունը), «մարդկության վերջնական քննության» (ակադեմիական ընդունակությունների գնահատում) եւ Terminal-Bench 2.0-ում (գործակալների վրա հիմնված կոդավորման գնահատում)։ Բարդ խնդիրների լուծման GDPval-AA թեստում մոդելը գերազանցել է OpenAI-ի GPT-5.2-ին եւ Claude Opus 4.5-ին։

Opus 4.6-ի համեմատությունը նախորդ տարբերակի եւ այլ ընկերությունների մոդելների հետ Opus 4.6-ի համեմատությունը նախորդ տարբերակի եւ այլ ընկերությունների մոդելների հետ
photo © Anthropic


Claude Code-ում օգտատերերն այժմ կարող են հավաքել «AI գործակալների թիմ»՝ միասին ինքնուրույն առաջադրանքներ կատարելու համար (հասանելի է հետազոտական նախադիտման համար):

Excel-ի հետ աշխատելիս Claude-ն ավելի արդյունավետ է կատարում բարդ առաջադրանքները: Ավելացվել է նաեւ PowerPoint-ի հետ ինտեգրացիա (հասանելի է հետազոտական նախադիտման համար Max, Team եւ Enterprise բաժանորդներին):

photo © Anthropic


Ընկերությունը նաեւ ներկայացրել է Adaptive Thinking-ը, որտեղ Claude-ն ավտոմատ կերպով կորոշի, թե երբ է խորը դատողության ռեժիմն առավել օգտակար: Մշակողները կարող են ընտրել «ջանքերի» մակարդակը՝ ցածր, միջին, բարձր (այս մակարդակը գործում է լռելյայն) եւ առավելագույն:

Համատեքստի սեղմումը հասանելի է բետա տարբերակում: Այս գործառույթն ավտոմատ կերպով ամփոփում եւ փոխարինում է հին համատեքստը՝ թույլ տալով Claude-ին կատարել ավելի երկար առաջադրանքներ՝ առանց դրա սահմաններին հասնելու:



Claude Opus 4.6-ն այժմ հասանելի է claude.ai-ում, API-ի միջոցով եւ բոլոր հիմնական ամպային հարթակներում: API-ի գնագոյացումը մնում է նույնը՝ համապատասխանաբար 5 եւ 25 դոլար 1 միլիոն մուտքային եւ ելքային տոկենների համար: