Plug and Play Armenia-ի աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր 3-րդ շրջափուլի համար։

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ` Plug and Play Armenia-ն փնտրում է ստարտափներ, որոնք պատրաստ են արագ մասշտաբավորվել։

Plug and Play Armenia-ն առաջարկում է համաշխարհային մակարդակի ռեսուրսներ՝ առանց բաժնեմաս տրամադրելու, հասանելիություն Սիլիկոնյան հովտի ոճի մենտորությանը և միջազգային համագործակցություններին, ավելի քան 900 անհատական սեսիա ոլորտի փորձագետների հետ, ինչպես նաև ներդրում ստանալու հնարավորություն:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 23-ն է, բոլոր մանրամասներին ծանոթանալ և դիմել հնարավոր է այստեղ: