IBM-ը հրավիրում է ոչ առեւտրային կազմակերպություններին, ակադեմիական հաստատություններին եւ պետական կազմակերպություններին դիմել IBM Impact Accelerator-ին, որը կենտրոնացած է կրթության եւ աշխատուժի զարգացման վրա։

Ծրագիրը աջակցում է արհեստական բանականության վրա հիմնված, մարդակենտրոն լուծումներին, որոնք օգնում են մարդկանց ավելի արդյունավետ սովորել, կողմնորոշվել կարիերայում եւ կառուցել աշխատուժի դիմացկուն համակարգեր։

Ընտրված կազմակերպությունները կստանան 2 տարվա անվճար ծրագիր, IBM տեխնոլոգիաների հասանելիություն, IBM փորձագետների կողմից տեխնիկական խորհրդատվություն, ինչպես նաեւ աջակցություն իրական աշխարհի լուծումների նախագծման, տեղակայման եւ մասշտաբավորման հարցում։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է, մանրամասներին ծանոթանալ եւ դիմել հնարավոր է այստեղ։