Տվյալների ճարտարագիտությունը (Data engineering) նոր երեւույթ չէ։ Մարդկության տվյալների կառավարման պատմությունը, հազարավոր տարիների ընթացքում ձեւավորված մոտեցումներով, ներկայացվել է մեկ ուշագրավ առցանց կատալոգում՝ DataArt IT Museum-ի կողմից ստեղծված retrospect.dataart.com կայքում։

Այս տվյալների ռետրոսպեկտիվը ուսումնասիրում է տարբեր աղբյուրներ, ապացույցներ եւ վիզուալ նյութեր՝ ցույց տալու, թե ինչպես է սկսվել տվյալների հաշվառումը․ առաջին հաշվառումները, առաջին աղյուսակը, որով կազմակերպվում էր գարեջրի պաշարների հաշվառումը, առաջին հարկատուների ցուցակները, որոնց միջոցով կառուցվում էին հին կայսրություններ, ինչպես նաեւ վիկինգների բեռների ամենավաղ ցուցակները։ 

Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես են այդ մեթոդները ժամանակի ընթացքում զարգացել՝ հասնելով դակիչ քարտերին, Excel աղյուսակներին, առցանց գնումներին եւ նույնիսկ LLM գործակալների հետ զրույցներին։

Դարերի ընթացքում մարդկային հասարակություններն օգտագործել են գրանցումներ, հաշվարկներ եւ հետեւել տվյալների՝ ստեղծելու ավելի մեծ համակարգեր։ Մարդիկ փորձել են հասնել այնպիսի նպատակների, որոնք պահանջում էին շատ ավելի մեծ ջանքեր, քան մեկ մարդու հիշողության կամ մտավոր կարողություններն էին հնարավորություն տալիս՝ աշխատելով տվյալների հսկայական հավաքածուների հետ։

Նախագիծը հետեւում է այն մեթոդների եւ մոտեցումների բազմազանությանը, որոնք ձեւավորել են իշխանությունը, առաջընթացը եւ ընդլայնումը։ Այն կառուցված է քարտերի տեսքով, որտեղ տվյալները խմբավորված են երեք հիմնական դիտանկյան շուրջ․

1.    Processing․ ուսումնասիրում է տվյալների մշակման մեթոդները՝ պահպանում, դասակարգում, համեմատություն։
2.    Representation․ դիտարկում է այն ձեւերը, որոնց միջոցով տեղեկատվությունը ստանում է կառուցվածք՝ նշաններ, աղյուսակներ, դիագրամներ, աղյուսակներ։
3.    Interfaces․ կենտրոնանում է այն գործիքների վրա, որոնք միջնորդում են մարդու եւ տվյալների շփումը՝ փորագրված ոսկորներից եւ մեխանիկական սարքերից մինչեւ մեյնֆրեյմ համակարգիչներ եւ անձնական համակարգիչներ։

Այս երեք դիտանկյունը միասին ներկայացնում են բազմահազարամյա պատմություն՝ ցույց տալով, թե ինչպես է տվյալների կառավարման արվեստը նպաստել մշակույթի, տեխնոլոգիայի եւ մարդկային երեւակայության զարգացմանը։

Նախագիծը ներկայացված է եւ շարունակաբար թարմացվում է նաեւ հատուկ Instagram ալիքում՝ @retrospect.dataart։

DataArt IT Museum-ը պատմական նախագիծ է, որի նպատակն է ուսումնասիրել եւ հանրայնացնել IT ինժեներական ժառանգությունը այն տարածաշրջաններում, որտեղ գործում է DataArt-ը՝ ներկայացնելով գլոբալ համատեքստում։ 

Նախաձեռնությունը համահունչ է ընկերության հիմնական արժեք «People First» գաղափարին, քանի որ այն ներկայացնում է համակարգչային ինժեներների կյանքի պատմությունները եւ նրանց ներդրումը տեխնոլոգիական զարգացման մեջ։