12:39 | 06.03.26 | Նորություններ | 302
Մարտի 2-ից 5-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2026» (MWC 2026) միջազգային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին աշխարհի առաջատար հեռահաղորդակցության եւ թվային տեխնոլոգիաների ոլորտների ընկերությունները։
Ցուցահանդեսին մասնակցել է հայկական ծագմամբ միջազգային ճանաչում ունեցող Dexatel ընկերությունը, որը ներկայացրել է իր ամպային (cloud) եւ բազմակապուղի հաղորդակցության լուծումները, ինչպես նաեւ ընկերության հաղորդակցության գլոբալ ենթակառուցվածքը, որն ապահովում է հաղորդագրությունների արագ եւ վստահելի հասանելիություն միջազգային շուկաներում։
Dexatel-ը միավորում է SMS, WhatsApp, Viber, Telegram, RCS, Voice եւ այլ թվային կապուղիներ մեկ միասնական հարթակում՝ հնարավորություն ընձեռելով կազմակերպություններին ավտոմատացնել եւ կառավարել հաճախորդների հետ հաղորդակցությունը տարբեր կապուղիներով՝ աշխարհի ցանկացած երկրում:
Հարթակն օգտագործվում է գործարքային հաղորդագրությունների, նույնականացման (OTP), ծանուցումների եւ մարքեթինգային արշավների ավտոմատացման համար՝ բարձր հասանելիությամբ եւ արդյունավետությամբ։
Ընկերության գլոբալ ենթակառուցվածքը հիմնված է ինտեգրացիաների եւ բարձր հասանելիությամբ համակարգերի վրա՝ ապահովելով կայունություն, արագություն եւ անվտանգության բարձր մակարդակ՝ նույնիսկ մեծ ծավալների դեպքում։
«Համաշխարհային բջջային կոնգրես 2026»-ի ընթացքում Dexatel-ի թիմը քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների եւ կազմակերպությունների հետ նորարարական լուծումների, բազմակապուղի հաղորդակցության եւ ապագա համագործակցություններ հնարավորությունների շուրջ։
Dexatel-ը մասնակցել է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի կազմում, որի կազմակերպումն իրականացվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից: