Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում արտաքին ինտերնետ-կապի հետ կապված խնդիրներն առաջացել են Վրաստանի տարածքում տեխնիկական վթարի հետեւանքով, Մեդիամաքս-ին հայտնել է Fibernet մագիստրալային ինտերնետ-պրովայդերի մամուլի քարտուղար Միքայել Բալայանը:

Նրա խոսքերով, վրացական կողմը հայաստանյան գործընկերներին տեղեկացրել է, որ խնդիրը կլուծվի մեկ ժամվա ընթացքում:

«Մենք կապի վերականգնում ենք սպասում առաջիկա րոպեներին»,- ասել է Միքայել Բալայանը: