HackerNoon-ի տարվա ստարտափ մրցանակաբաշխության արդյունքում հայկական ViralMango-ն պաշտոնապես ճանաչվել է «Տարվա լավագույն մարքեթինգային ստարտափ»։

ViralMango-ն արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ ինֆլուենսերներին կամ բովանդակություն ստեղծողներին կապում է ապրանքանիշերին:

«8000-ից ավելի ստարտափների մեջ ViralMango-ն արժանացել է այս բացառիկ ճանաչմանը՝ մեր թիմի անսահման նվիրվածության, քրտնաջան աշխատանքի եւ հաճախորդակենտրոն մտածելակերպի շնորհիվ:

Այս ձեռքբերումը հնարավոր չէր լինի առանց մեր ոգեշնչված թիմի եւ աջակից համայնքի: Շնորհակալ ենք, որ հավատում եք մեզ»,- գրել է ViralMango-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը։

Վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ։