Plug & Play-ը հայտարարել է իր առաջին ներդրման մասին՝ Հայաստանում անցկացրած առաջին աքսելերացիոն ծրագրից հետո։

Plug and Play-ը ներդրում է կատարել առաջին շրջափուլի մասնակից Prodmap ստարտափում։

Prodmap-ը մշակում է հարթակ, որն օգտագործում է AI-ն՝ արտադրանքի ստեղծումը, ճանապարհային քարտեզի կառավարումը եւ թիմային հաղորդակցությունը պարզեցնելու համար:

«Մենք ոգեւորված ենք ներդրում կատարել Prodmap-ում, քանի որ այն առաջարկում է ծրագրային մշակման ամբողջ գործընթացում վճռական մարտահրավերի տրանսֆորմատիվ լուծում։ Արհեստական բանականության միջոցով ավտոմատացնելով պրոդուկտի մշակման հիմնական քայլերը՝ Prodmap-ն օգնում է ընկերություններին կրճատել ծախսերը, արագացել շուկա դուրս գալու ժամանակը եւ բարելավել պրոդուկտի ազդեցությունը։ Մենք հավատում ենք, որ Prodmap-ի հարթակը կհեղափոխի պրոդուկտի մշակմանն ու զարգացմանը բիզնեսների մոտեցումը եւ ոլորտում կբերի երկարատեւ արժեք»,- նշված է Plug and Play-ի հայտարարությունում։