11:30 | 02.05.25 | Նորություններ | 200
Meta-ն 2025 թվականի առաջին եռամսյակի համար հաշվետվություն է ներկայացրել։
Ընկերության բաժնետոմսերը աճել են գրեթե 8%-ով՝ հասնելով 592.9 դոլարի մեկ բաժնետոմսի համար։ Եկամուտը տարեկան աճել է 16%-ով եւ կազմել 42.3 միլիարդ դոլար (վերլուծաբանները կանխատեսում էին 41.4 միլիարդ դոլար), զուտ շահույթը տարեկան աճել է 35%-ով՝ հասնելով 16.6 միլիարդ դոլարի։ Գովազդը կազմում է եկամտի մոտ 98%-ը, գրում է Bloomberg-ը։
Reality Labs-ը (որը, ի թիվս այլ բաների, մշակում է Quest ականջակալը եւ Ray-Ban խելացի ակնոցը) եռամսյակային եկամուտ է գրանցել՝ կազմելով 412 միլիոն դոլար։ Բաժինը դեռեւս անշահավետ է. առաջին եռամսյակում այն կորցրել է 4,2 միլիարդ դոլար։
Ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ WhatsApp-ի օգտատերերի թիվն ամսական գերազանցում է 3 միլիարդը։ Մեսենջերը հատել է 2 միլիարդ օգտատիրոջ սահմանը 2020 թվականին։ Threads-ն ունի ամսական ավելի քան 350 միլիոն ակտիվ օգտատեր, մրցակցող X-ը ունի մոտ 600 միլիոն։