11:11 | 08.05.25 | Նորություններ | 128
Fastex-ը մասնակցել է Դուբայում կայացած Token 2049-ին՝ ստանձնելով միջոցառման պլատինե հովանավորի դերը։ Fastex-ը ներկայացրել է Web3-ում գործարկված իր ժամանակակից լուծումները, ոլորտում մրցունակ եւ արդեն հայտնի պրոդուկտները, YoWallet կրիպտո-պահառուական դրամապանակը եւ Fastex-ի նախընտրելի Bahamut բլոկչեյնը՝ PoSA նորարական ալգորիթմով։
Token 2049-ը միավորում է կրիպտո ոլորտի մասնագետների, առաջատար ընկերությունների եւ ներդրողների՝ ներկայացնելով Web3 վերջին նորարարությունները, պրոդուկտներն ու կարեւոր իրադարձությունները: Այս տարի միջոցառմանը ելույթներով հանդես են եկել համաշխարհային այնպիսի առաջատար դեմքեր, ինչպիսիք են «Թրամփ» կազմակերպության փոխտնօրեն, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին` Էրիկ Թրամփը, Binance-ի հիմնադիր CZ-ն եւ TRON-ի հիմնադիր Ջասթին Սանը։
Միջոցառմանը նախորդող օրը «Դուբայ» մոլում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյսում Fastex-ը նախաձեռնել էր «Օրենսդրական կարգավորումները կրիպտոյում» թեմայով հանդիպում, որի ընթացքում առաջատար միջազգային կազմակերպությունների իրավաբանական բաժինների ներկայացուցիչներ եւ օրենսդրական կարգավորումներով զբաղվող մասնագետներ ունեցել են քննարկումներ, անդրադարձել կրիպտոակտիվների ոլորտում առկա մարտահրավերներին եւ առաջիկա զարգացումներին։
Token 2049-ի ընթացքում IO.NET գլխավոր բեմից Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը ելույթ է ունեցել «Ապակենտրոնացված ֆինանսներ․ թույլատրելին եւ անթույլատրելին» թեմայով՝ կիսվելով իրավական կարգավորումներում առկա մարտահրավերներով եւ սահմանափակումներով: Token 2049-ի շրջանակում Վարդան Խաչատրյանը NEAR Protocol, Tezos եւ տվյալների վերլուծությամբ զբաղվող Nansen հարթակի ներկայացուցիչների հետ քննարկել է նորարարությունների եւ առկա օրենսդրական կարգավորումներ ինտեգրելու հնարավորությունները։
Fastex-ն անցկացրել է նաեւ Future Confidence համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են Fastex-ի վերջին նորությունները` YoHealth առողջ ապրելակերպը խթանող հավելվածը, YoPhone-ը, YoSIM-ը եւ YoBlog-ը։ Հանդիպմանը ներկայացվել է Bahamut Grants ծրագիրը եւ դրա աջակցությամբ վերջերս ստեղծված DeFi հարթակը՝ PercentMe-ն։
Token 2049-ի շրջանակում Fastex-ի տաղավար է այցելել YoHealth բրենդի դեսպան, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պատրիս Էվրան։
Fastex-ի աջակցությամբ Cointelegraph-ի հետ համատեղ իրականցվել է նաեւ LONGITUDE միջոցառումը, որը համախմբել էր Layer 1 (1-ին մակարդակ) բլոկչեյն եւ կրիպտո հարթակներից շուրջ 350 այցելուի։
Fastex-ի հաջորդ կանգառը Հյուսիսային Ամերիկան է, որտեղ էկոհամակարգը մասնակցելու է Տորոնտոյում կայանալիք Consensus 2025-ին եւ Bitcoin 2025-ին, որը տեղի կունենա Լաս Վեգասում։