Team Telecom Armenia-ն ամբողջովին վերազինել է բջջային ցանցը Տավուշի մարզում, ինչի շնորհիվ հազարավոր տավուշցիներ արդեն իսկ օգտվում են ավելի որակյալ եւ արագ կապից:

Մարզում բազային կայանների ավելացման եւ նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ զգալիորեն ընդլայնվել է ցանցի ծածկույթը, բարձրացել է բջջային ինտերնետի արագությունը եւ ցանցի թողունակությունը:

Այժմ տավուշցիները կարող են օգտվել Team-ի ծառայություններից նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներ։ Արագ եւ որակյալ կապը հասանելի է նաեւ Դիլիջանի թունելում:

«Մենք 2025-ը հայտարարել ենք բջջային ցանցի վերազինման տարի՝ 10 միլիարդ դրամ ներդնելով լայնամասշտաբ աշխատանքների իրականացման համար: Վստահ քայլերով առաջ ենք գնում՝ մեր բաժանորդներին ապահովելու որակյալ եւ անխափան կապով երկրի բոլոր անկյուններում»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Բջջային ցանցի բարելավման աշխատանքներ կընթանան նաեւ մայրաքաղաք Երեւանում, մյուս մարզերում եւ միջպետական ճանապարհներին:

4G ցանցի բարելավմանը զուգահեռ՝ Team-ը շարունակում է 5G ցանցի գործարկման աշխատանքները: Ընկերությունն օրերս հայտարարել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանում ցանցի գործարկման մասին, իսկ առաջիկայում այն հասանելի կլինի մայրաքաղաքի այլ թաղամասերում եւս: