Կովկասյան բարոմետրի տնային տնտեսությունների 2024 թ.-ի համապետական հարցման համաձայն՝ Հայաստանի բնակչության 72.7%-ը համացանցից օգտվում է ամեն օր։
Շաբաթն առնվազն մեկ անգամ նշել է հարցվածների 8,9%-ը, իսկ երբեք պատասխանը տվել է 10,7%-ը։
Ամենաշատ օգտագործվող սոցիալական ցանցերից առաջին եռյակում Facebook (27,5%), YouTube (25,2%) եւ Instagram (16,6%) հարթակներն են։ TikTok-ը՝ 4-րդն է։
Երաժշտության, ֆիլմերի ու տեսանյութերի ներբեռնումն ու դիտումը ամենահաճախ կատարվող գործողություններն են։ Երկրորդ տեղում Facebook-ի օգտագործումն է։ Հաղորդագրություններ ու զանգեր կատարելը եզրափակում է եռյակը։
2024 թ.-ի հետազոտությունն իրականացվել է Հայաստանի 10 մարզում եւ Երեւանում, գյուղական եւ քաղաքային բնակավայրերի չափահաս բնակչության շրջանում՝ 2024 թ.-ի հուլիսի 27-ից մինչեւ հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում։
Կովկասյան բարոմետրը տնային տնտեսությունների համապետական հարցում է, որը սովորաբար իրականացվում է երկու տարին մեկ անգամ՝ Հարավային Կովկասի գրասենյակների կողմից։ Ամբողջական զեկույցը՝
այստեղ։