Հուլիսի 4-6-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Tech Week Vanadzor 2025-ի ընթացքում կանցկացվի ԴեւHacks հաքաթոնը։
Layerswap ընկերության կողմից կազմակերպվող մրցույթի նպատակն է լավագույն թիմերի հավաքագրումը հետաքրքիր տեխնոլոգիական նախագծերի շուրջ:
Հաքաթոնի մրցանակներն են․
• առաջին տեղ՝ $10,000,
• երկրորդ տեղ՝ $3,500,
• երրորդ տեղ՝ $1,500։
Հաքաթոնին կարող են մասնակցել 3-5 անդամից բաղկացած թիմեր։ Գաղափարն ամբողջությամբ պետք է իրագործվի 48 ժամվա ընթացքում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է։ Բոլոր մանրամասներին ծանոթանալ եւ դիմել հնարավոր է այստեղ։