Fastex-ը մասնակցել է Տորոնտոյում կայացած Consensus 2025 համաժողովին, որը մեկ հարկի տակ էր միավորվել Web3-ն ու արհեստական բանականությունը՝ հարթակ տրամադրելով նորարարական գաղափարների ներկայացմանը։

Consensus 2025-ի շրջանակում Bahamut-ը, որպես EasyA Consensus հաքաթոնի պաշտոնական գործընկեր, Aptos, Polkadot, Stellar, Google Cloud հարթակների կողքին իրականացրել է իր առանձին Bahamut հաքաթոնը, որին մասնակցել է ավելի քան 1000 մասնագետ: Հաքաթոնն ունեցել է երեք առանձին ուղղվածություն՝ AI x Onchain, Cross-Chain եւ Bonus Bounty։ Bahamut հաքաթոնի ընդհանուր մրցանակային ֆոնդը 50,000 դոլար էր։ Հաքաթոնի օրերին ստեղծված նախագծերից մրցանակային տեղեր են զբաղեցրել Name Vaul (1-ին տեղ), Milky Pay (2րդ տեղ), Fast credit (3-րդ տեղ):

Միջոցառմանը Fastex-ի եւ Bahamut հիմնադրամի ներկայացուցիչ Պավել Արամյանը ծրագրավորողներին ներկայացրել է PoSA նորարարական կոնսենսուսային ալգորիթմը, որն ապահովում է առավել մեծ ապակենտրոնացում, անվտանգության բարձր մակարդակ եւ թափանցիկություն։

Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցել է Open Money Summit-ի ընթացքում կայացած «Արդյոք Ձեր ֆինանսական միջոցներն ապահով են» պանելային քննարկմանը, որին ներկա են եղել ոլորտի առաջատար մասնագետներ։ Պանելային քննարկումը վարել է CoinDesk-ի ամերիկյան բաժնի ղեկավար Այոն Աշրաֆը։ Մասնագետները քննարկումներ են ունեցել թվային ակտիվների ոլորտում առկա օրենսդրական կարգավորումների, դրանց պաշտպանության, ինչպես նաեւ Web3-ում կենտրոնացված հարթակների դերի վերաբերյալ։

CoinDesk Live-ի հետ զրույցում Վարդան Խաչատրյանը խոսել է կրիպտո դրամապանակի հնարավորությունների մասին․ «Որպես կենտրոնացված փոխանակման հարթակ՝ մենք ապահովում ենք թվային ակտիվների պահպանումը։ Fastex-ը նաեւ օգտատերերին հնարավորություն է տալիս YoWallet-ի միջոցով կառավարելու իրենց թվային ակտիվները՝ մասնավոր բանալիների կիրառությամբ»:

Consensus 2025-ին ներկայացվել են նաեւ Fastex-ի վերջին նորությունները եւ վերջերս գործարկված պրոդուկտները՝ YoWallet պահառուական դրամապանակը, YoPhone-ը, YoSIM-ը եւ YoBlog-ը։ Հանդիպմանը ներկայացվել է Bahamut Grants ծրագրի աջակցությամբ ստեղծված DeFi հարթակը՝ PercentMe-ն։

Consensus 2025 համաժողովը համաշխարհային առաջատարների հետ նոր համագործակցությունների, օրենսդրական կարգավորումների վերաբերյալ գիտելիքների, ծրագրավորողների հետ հանդիպումների եւ Web3 էնտուզիաստների հետ նոր կապերի հաստատման հարթակ էր։