Երեւանի ftNFT ֆիջիթալ սփեյսում նշվել է բլոկչեյն համայնքի ամենասիրված տոներից մեկը՝ Բիթքոին-պիցցայի օրը՝ խորհրդանշելով իրական, ոչ վիրտուալ աշխարհում կրիպտորաժույթով կատարված առաջին գործարքը։ Բիթքոինի գինն այդ ժամանակից այնքան է աճել, որ այդ երկու կլոր ուտեստը դարձել են պատմության ամենաթանկ պիցցաները:

Ֆասթեքսի նախաձեռնությամբ եւս մեկ անգամ համադրվել են թվային նորարարությունն ու ընկերական ջերմ մթնոլորտը. անվճար պիցցա եւ ըմպելիքներ ամբողջ օրվա ընթացքում, նոր ծանոթություններ, հաճելի եւ ինֆորմատիվ զրույցներ:

«Ֆասթեքսը, լինելով ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, կշարունակի աջակցել բլոկչեյն համայնքին եւ նմանատիպ բոլոր նախաձեռնություններին», - նշել է Ֆասթեքսի Մարքեթինգի ղեկավար Նիկո Նիկոյանը:

Միջոցառմանը մասնակցել են կրիպտո էնտուզիաստներ, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ եւ շատ հետաքրքրված անձինք։ Օրը լի էր ինչպես բովանդակալից քննարկումներով Web3-ի եւ NFT-ների մասին, այնպես էլ՝ պիցցայի շուրջ ծավալվող անկաշկանդ զրույցներով։

«Կարծում եմ, որ այս օրը միայն բիթքոինի կամ ինչ-որ պիցցայի մասին չէ, այլ ավելի շատ ռիսկի, ապագայի հանդեպ համոզմունքի, այն մասին, որ բլոկչեյն տեխնոլոգիան կարող է փոխել ապագա տնտեսությունը»,- ասել է միջոցառմանը մասնակից Անի Մարտիրոսյանը:

Fastex-ը մշտապես կարեւորում է նման միջոցառումների անցկացումը համայնք ձեւավորելու եւ Web3 գաղափարները հասանելի դարձնելու տեսանկյունից: Օրվա խորհուրդը՝ պիցցան, այստեղ միայն սնունդ չէր, այլ խորհրդանշում էր համայնքի համախմբվածությունը, նորարարության հանդեպ սերն ու ապագայի հանդեպ վստահությունը։