Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ Meta AI-ի օգտատերերի թիվը հասել է ամսական 1 միլիարդի։

Նա նշել է, որ 2025 թվականին ընկերությունը կկենտրոնանա անհատականացման, ձայնային կառավարման եւ զվարճանքի վրա։

AI օգնականը հատել է նշաձողը 2025 թվականի ապրիլին առանձին հավելվածի թողարկումից հետո, գրում է CNBC-ն՝ հղում անելով Ցուկերբերգի հայտարարությանը բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ։

Մոնետիզացիան դեռեւս չի մեկնարկել։ Ցուկերբերգի խոսքով՝ ապագայում հնարավոր են վճարովի առաջարկություններ կամ բաժանորդագրություն՝ առաջադեմ գործառույթներին հասանելիություն ստանալու համար։

2024 թվականին Meta-ն իր հավելվածների որոնման դաշտերում ավելացրել է թարմացված AI օգնական եւ գործարկել է չատբոտով կայք։