Հայաստանի առաջատար ավտոմոբիլային առք ու վաճառքի հարթակը՝ Auto.am-ը հասանելի է դարձել սմարթֆոնում՝ նոր գործիքներով եւ արագ վաճառքի հնարավորություններով։

2003-ից գործող եւ ավելի քան 20 տարի շուկայի առաջատար կայքը այժմ դառնում է լիարժեք «գրպանային» գործիք Հայաստանի ավտոսիրողների եւ վաճառողների համար։

Auto.am-ը երկար տարիներ եղել է ամենաշատ այցելվող մասնագիտացված կայքերից մեկը հայկական համացանցում։ Հարթակը միավորում է տասնյակ հազարավոր օգտատերերի, ավտոսրահների, ներմուծող կազմակերպությունների եւ ֆինանսական գործընկերների։ Հավելվածների միջոցով օգտատերը կարող է մուտք գործել, ստեղծել կամ գտնել հայտարարություն մի քանի հպումով:

«ԷՅԷՄ Աուտոմոտիվ» ընկերության ներկայացուցիչները, որին պատկանում է Auto.am բրենդը, նշել են, որ թեեւ հավելվածները ներկայացվել են ուշացմամբ, դրանք արդեն ցուցաբերում են լավ արդյունքներ: iOS հավելվածն արդեն ունի 10,000-ից ավելի ներբեռնում, Android տարբերակը նույնպես ունի բազմաթիվ ներբեռնումներ։ 

Հիմնական առավելությունները

Վաճառողների համար․

•    Արագ գրանցում Apple / Google հաշիվներով՝ 30 վայրկյան տեւողությամբ;
•    Հայտարարությունների հրապարակում, խմբագրում եւ վերաթարմացում;
•    Արագ Վաճառք ծառայություն՝ Top Ad, Urgent Sale, Search Top Ad եւ Marked Ad բաժանմունքներով։

photo © Auto.am


Գնորդների համար․

•    Մասնագիտացված ֆիլտրեր՝ մակնիշ, մոդել, վազք, շարժիչի տեսակ, եւ այլն;
•    Նախընտրելի հայտարարությունների պահպանում;
•    Վաճառողին գրելու հնարավորություն։

Auto.am-ում գրանցված պաշտոնական եւ ունիվերսալ դիլերներն արձանագրում են, որ վերջին ամիսներին հաճախորդների զանգերի թիվը զգալիորեն աճել է, ինչն էլ վկայում է, որ ավտոսիրողները ավելի ակտիվորեն օգտվում են նոր մոբայլ հավելվածից։

photo © Auto.am


Օգտատերերի արձագանքներում նշվում է, որ Auto.am-ից օգտվելու գործընթացն զգալիորեն պարզեցվել է, իսկ նոր հավելվածը առանձնանում է անխափան և արագ աշխատանքով։

Auto.am-ի թիմից հայտնել են, որ ծրագրում են ներդնել նոր գործիքներ, որոնք ավելի դյուրին կդարձնեն հավելվածից ու կայքից օգտվելը, ինչի շնորհիվ ավտոմեքենայի վաճառքն ավելի արագ եւ կանխատեսելի կլինի վաճառողների համար։

Auto.am մոբայլ հավելվածները հասանելի են անվճար ներբեռնման համար App Store-ում եւ Google Play-ում։