Viva-ն երկար տարիներ աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական եւ մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնին:
Հասարակությանն ինտեգրման համար աուտիկ սպեկտրի խնդիրներ ունեցող 253 երեխա եւ դեռահաս շենքային պայմաններում ձեռք բերված հմտությունները ժամանակ առ ժամանակ ընդհանրացնում է բնության մեջ: Սոցիալականացման այս մեթոդն իրականացվում է փոքրիկ խմբերով՝ առավելագույն արդյունք ստանալու նպատակով: «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական եւ մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի մասնագետները հերթական զբոսանքը կազմակերպել են Գառնի-Գեղարդ զբոսաշրջային ակտիվ գոտում:
Viva-ն 19 տարվա ընթացքում ներդրել է ավելի քան 251 մլն դրամ: Մասնագետների երկարատեւ ու տիտանական աշխատանքը եւ ընտանիքների հետ համագործակցությունը նկատելի, երբեմն նաեւ անսպասելի հաջողությունների հասնելու հնարավորություն են տվել:
Կենտրոնն իր աշխատանքն սկսել է 2006 թվականին՝ 5 մասնագետի հետ աջակցելով 5 ընտանիքի: Այսօր կենտրոն է հաճախում արդեն 253 երեխա: 60 մասնագետ իրականացնում է կրթաբուժական, հաբիլիտացիոն համալիր ծրագիր, որը ներառում է լավագույն փորձի վրա հիմնված թերապիա, մասնագիտական ուսուցում, խոսքի զարգացում, արվեստ, ավազաթերապիա եւ շատ ավելին: