16:02 | 25.06.25 | Նորություններ | 150
Հայ հիմնադիրներ ունեցող Synthflow AI ստարտափը հայտարարել է 20 միլիոն դոլարի A սերիայի ներդրում ստանալու մասին, որը գլխավորում է Accel-ը՝ Atlantic Labs-ի, Singular-ի եւ վաղ շրջանի աջակիցների, այդ թվում՝ BigStory VC-ի մասնակցությամբ։
Synthflow-ը, որը Բեռլինում համահիմնադրել է Հակոբ Աստաբացյանը 2023 թվականին, թույլ է տալիս հեշտությամբ, առանց կոդ գրելու, ստեղծել AI ձայնային օգնականներ՝ 24/7 ռեժիմով ելքային զանգեր կատարելու, մուտքային զանգերին պատասխանելու եւ հանդիպումներ պլանավորելու համար։
Այն սպասարկում է ամսական 5 միլիոնից ավելի զանգ ավելի քան 1000 ձեռնարկության հաճախորդների համար։