WhatsApp-ը սկսել է չաթերում չկարդացված հաղորդագրությունների AI-ամփոփագրերի փորձարկումը։
Մեսենջերը իր բլոգում պատմել է Message Summaries-ի մասին՝ Meta AI-ի վրա հիմնված գործառույթ, որը թույլ կտա չատում ամփոփել չկարդացված հաղորդագրությունների բովանդակությունը։
Ընկերությունը պնդում է, որ Message Summaries-ը օգտագործում է մասնավոր մշակման (Private Processing) տեխնոլոգիա, ուստի Meta-ն եւ WhatsApp-ը հասանելիություն չունեն հաղորդագրություններին եւ ամփոփագրերին։ Արհեստական բանականության ամփոփագրերը հասանելի կլինեն միայն օգտատիրոջը։ Գործառույթն անջատված է ավտոմատ։
Սկզբում գործառույթը հասանելի կլինի ԱՄՆ-ում անգլերենի համար։ 2025 թվականին ընկերությունը նախատեսում է ավելացնել այլ լեզուներ եւ երկրներ։