17:43 | 15.10.25 | Նորություններ | 265
Team Systems-ը՝ որպես Team ընկերությունների խմբի անդամ, մասնակցել է տարվա ամենատեխնոլոգիական միջոցառում «ԴիջիԹեք»-ին՝ ներկայացնելով խելացի տան եւ ինժեներական համակարգերի իր նորագույն լուծումները։
«Խելացի տեխնոլոգիաները պետք է նպաստեն մարդկանց առօրյայի հեշտացմանը։ Team Systems-ի նպատակը պարզ է՝ ամեն տուն, ամեն գրասենյակ, ամեն տարածք դարձնել ավելի հարմար, խելացի ու խնայող: Մենք ուզում ենք, որ մարդիկ տեխնոլոգիան զգան ոչ թե որպես սարքավորում, այլ որպես հարմարավետության, անվտանգության ու էներգախնայող կյանքի բնական շարունակություն», - ասել է Team Systems-ի գործադիր տնօրեն Նելլի Մալյանը:
Team Systems-ի դիջիթեքյան տաղավարում ներկայացվել է Smart Place (by Team Systems) բրենդը՝ այցելուներին հնարավորություն տալով ծանոթանալու Aqara խելացի սարքերի ամբողջական շարքին՝ Aqara եւ HDL համակարգեր՝ անլար եւ լարային ինտեգրացիաներ խելացի կառավարման համար, դիզայներական հեռուստացույցներ, Էներգաարդյունավետ ինժեներական լուծումներ, որոնք ուղղված են ժամանակակից շինությունների հարմարավետության եւ կայունության բարձրացմանը։
Այցելուները հնարավորություն են ստացել անմիջապես տեղում փորձել իրական սցենարներ՝ մի հպումով կամ ձայնային հրամանով կառավարելով ամբողջ տունը:
«Team Systems-ը կամուրջ է գաղափարի եւ իրագործման միջեւ։ Մենք չենք ստեղծում պարզապես համակարգեր, մենք ստեղծում ենք փորձառություն։ Մեր գործընկերների՝ նախագծողների, դիզայներների ու զարգացման թիմերի հետ ձեւավորում ենք ապագայի միջավայրը՝ խելացի, հարմարավետ եւ գեղեցիկ։ Հպարտ ենք, որ հենց հայկական տեխնոլոգիական միտքն է ստեղծում այն լուծումները, որոնք այսօր համընթաց են աշխարհի զարգացումներին», - ասել է ընկերության ղեկավարը։