Alphabet-ը (Google-ի մայր ընկերություն) ներկայացրել է 2025 թվականի երրորդ եռամսյակի եկամուտը, որը տարեկան աճել է 16%-ով՝ հասնելով 102.35 միլիարդ դոլարի։
CNBC-ի տվյալներով՝ վերլուծաբանները կանխատեսել էին 99.89 միլիարդ դոլարի եկամուտ։
Նույն ժամանակահատվածում գործառնական շահույթը աճել է 31%-ով՝ հասնելով 31.23 միլիարդ դոլարի։ Google Cloud-ի եկամուտը աճել է 34%-ով՝ հասնելով 15.15 միլիարդ դոլարի։ Ընկերությունը դա պայմանավորել է AI տեխնոլոգիաների կայուն պահանջարկով եւ կանխատեսել կապիտալ ծախսերի աճ 91 միլիարդ դոլարից մինչեւ 93 միլիարդ դոլար մինչեւ 2025 թվականի վերջը։ Այս գումարի մեծ մասը ծախսվում է տվյալների կենտրոնների եւ այլ տեխնիկական ենթակառուցվածքների զարգացման վրա։
Google որոնումից եւ այլ ծառայություններից ստացված եկամուտն աճել է 15%-ով՝ հասնելով 56.5 միլիարդ դոլարի։ YouTube-ի գովազդից ստացված եկամուտը նույնպես աճել է 15%-ով՝ հասնելով 10.26 միլիարդ դոլարի: Տրաֆիկի ձեռքբերման ծախսերը հասել են 14.82 միլիարդ դոլարի։