Մեկնարկել է «ԿիբեռՔվեստ 2025» դպրոցականների համար նախատեսված կիբեռանվտանգության մրցույթի հայտերի գրանցումը:
Մրցույթը նախատեսված է 6–9-րդ դասարանների աշակերտների համար եւ նպատակ ունի թվային մարտահրավերների, գլուխկոտրուկների ու տրամաբանական խնդիրների միջոցով զարգացնել աշակերտների վերլուծական մտածողությունը, առցանց վարքագծի կանոններն ու հմտությունները, ինչպես նաեւ խթանել թիմային գործակցությունը ու խնդիրների արդյունավետ լուծման կարողությունները։
Գրանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 12-ն է, հայտը լրացնել հնարավոր է այստեղ:
Մրցույթն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) համագործակցությամբ՝ «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ի կողմից։