Երեւանի պետական համալսարանում մեկնարկել է գերհամակարգչի տեղադրման գործընթացը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գերհամակարգիչը ձեռք է բերվել կառավարության ֆինանսավորմամբ, այն պարունակում է թվով 64 NVIDIA H100 հաշվողական քարտեր:
Հովհաննես Հովհաննիսյան ասել է, որ Տվյալների մշակման կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտվել են և մեկնարկել է գերհամակարգչի տեղադրման գործընթացը։
«Գերհամակարգչի տեղակայումը ԵՊՀ-ում կնպաստի բարձրարտադրողական հաշվարկների և արհեստական բանականության ոլորտներում ազգային կարողությունների ձևավորմանը՝ խթանելով գիտական հետազոտությունների զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացների արդիականացումը, ինչպես նաև միջհամալսարանական, պետական և մասնավոր հատվածների համագործակցության ընդլայնումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական առաջընթացի», - նշել է ԵՊՀ ռեկտորը: